Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վայք քաղաքային համայնքի ավագանու 31.01.2020թ. թիվ 6 որոշումը`
1. Վայքի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող Ք. Վայք, Ջերմուկի խճ. 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող 80,64քմ շինությունը հատկացնել աճուրդում հաղթող ճանաչված <<Ազատեկ ՀԷԿ>> ՓԲԸ-ին՝ 320000/երեք հարյուր քսան հազար/ դրամ առավելագույն արժեքով:
2. Հանձնարարել հաշվապահին` կատարելու գույքի հանձնման աշխատանքները և հաշվառման մատյանից հանելու վերոհիշյալ գույքը: