Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 հուլիսի 2025 թվականի N 2

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ

Վայք համայնքի հարգելի՛ բնակիչներ

Մասնակցային կառավարման մակարդակի բարձրացման, ինչպես նաև համայնքում որոշումների կայացման վրա բնակչի ունեցած ազդեցության աճի նպատակներով Վայքի համայնքապետարանը մեկնարկում է մասնակցային բյուջետավորման գործընթաց: Այս նպատակով Վայքի համայնքի ավագանու՝ 04 հունիսի 2025 թվականի N 56-Ա որոշմամբ նախատեսել է 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումար։ 

Վայքի համայնքի ղեկավարի՝ 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 181-Ա  որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս լիազորությունները, աշխատակարգը, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։

Վայք համայնքի բնակիչները այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան: 

Մասնակցային բյուջետավորման ծրագրային հայտի լրացման վերջնաժամկետ է սահմանվում ս/թ սեպտեմբերի 2-ը ներառյալ:



Կից փաստաթղթեր՝
(15.55 Կբ)
(15.50 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner