Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. օգոստոսի 9-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 1037-Ն որոշումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 6 հասցեում տեղակայված <<Լիդեր Կոմպլեքս>> ՍՊԸ շենք շինությունները օգտագործում է հասարակական նշանակության՝
- Վայք համայնքի վարչական տարածքի Ջերմուկի խճ. 6 հասցեում գտնվող <<Լիդեր կոմպլեքս>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,825 հա <<Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>> նպատակային նշանակության <<Արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակության հողամասը փոխադրել <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակություն:
- Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|