Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի հունվարի 17-ի № 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> № 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի № 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի անդամների 23.01.2017թ. № 7 դրական եզրակացությունը՝
-
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, Զեդեա բնակավայրի հողերի օգտագործման սխեմայում՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4,49763հա /կադաստրային ծածկագիր 10-023-0306-0134/ հողամասը, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորեա՝ արևային էլեկտրոկայանի կառուցման համար:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|