Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղ. Թազագյուլ Ենոքյանը իր որդու հետ արդեն 10 և ավելի տարիներ բնակվում է վերոնշված հասցեում, չունի այլ բնակարան բնակվելու համար, ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով՝
- Տալ համաձայնություն`Վայքի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող/սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2709516/ ք. Վայք, Վ. Համբարձումյան 8 հասցեում գտնվող 126,15 քմ մակերեսով փայտյա տնակը, որի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,0402 հա, Վայք քաղաքի բնակչուհի Թազագյուլ Ծիրունի Ենոքյանին նվիրատվություն կատարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|