|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մայիսի 2019 թվականի N 40 |
<<ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ>> ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Վայք համայնքի կարիքների համար արևային ֆոտովոլտայիկ համակարգերի կառուցում>> սոցիալական զարգացման ծրագիրը:
- Սուբսիդիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<Վայք համայնքի կարիքների համար արևային ֆոտովոլտայիկ համակարգերի կառուցում>> սոցիալական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թ. բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար
|
Կողմ -8 ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՀԵ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|