Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով`
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Երիտասարդական փող. 1-ին նրբ. 6 հասցեում գտնվող 10-003-0024-0159 ծածկագրով 400,0 քմ մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության հողատարածքը աճուրդով օտարելու վերաբերյալ:
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկի խճ. 34/40 հասցեում գտնվող 10-003-0033-0031 ծածկագրով 200,6 քմ մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը աճուրդով օտարելու վերաբերյալ:
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկի խճ. 11/2 հասցեում գտնվող 10-003-0010-0110 ծածկագրով 33.7 քմ մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը աճուրդով օտարելու վերաբերյալ:
- Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 2-րդ փակուղի 1 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու:
- Վայք համայնքի սեփականություն համարվող Արին բնակավայրում գտնվող հողամասերը օտարելու համաձայնություն տալու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գները և պայմանները հաստատելու մասին:
- Վայք համայնքի Վայք քաղաքի Շինարարների փող.3/5 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ազատեկ բնակավայրի 14-րդ փող. 2/1 հասցեում գտնվող 10-005-0012-0029 ծածկագրով 0,01հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը աճուրդով օտարելու վերաբերյալ:
- Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգելու նպատակով շինարարական հրապարակում առկա պտղատու ծառերը հատելու մասին:
- Վայք համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի առաջին եռամսյակում բյուջեի կատարման ընթացքի մասին
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
- Համայնքի բյուջեի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին:
-
Վայք համայնքի ավագանու 30/01/2018թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 6 որոշմամբ (ՆԻՍՏ N 1)հաստաված թիվ 8 հավելվածում լրացումներ կատարելու մասին:
-
Վայք համայնքի ավագանու 28/03/2018թ. «<<ՎԱՅՔԻ ԱՐԵՎԻԿ ՄԱՐԶԱԴԱՇՏ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 25 որոշումը (ՆԻՍՏ N 2) ուժը կորցրած ճանաչելու և <<Վայք քաղաքի <<Արևիկ>> մարզադաշտ>> ՀՈԱԿ-ի տնօրենի նոր թեկնածու առաջադրելու մասին
|