Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով`
- Հաստատել 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 3 հերթական նիստի օրակարգը
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկի խճ. 2/30 հասցեում գտնվող 0,01313 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության. 10-003-0004-0380 ծածկագրով հողատարածքը ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ:
զեկուցող Ռ. Մկրտչյան
- Վայք համայնքի սեփականություն համարվող Արին գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 2,2798 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-009-0111-0078) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
զեկուցող Ռ. Մկրտչյան
- Վայք համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Վայոց Ձորի մարզ, Վայք համայնք, քաղաք Վայք, Ալավերդյան 15/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 112 քմ հողատարածքը անհատույց, առանց մրցույթի <<ՍԻՄՈՆՅԱՆ>> կրթական հիմնադրամին հատկացնելու վերաբերյալ:
զեկուցող Ռ. Մկրտչյան
- Վայք համայնքի վարչական տարածքի Ազատեկ գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 4,00406 հա վարելահողը վարձակալության տրամադրելու մասին:
զեկուցող Ռ. Մկրտչյան
- Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը աճուրդային եղանակով օտարելու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին:
զեկուցող Ռ. Մկրտչյան
- <<Վայք քաղաքի արևիկ մարզադաշտ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին
զեկուցող Ն. Հովհաննիսյան
- Վայք համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի երկրորդ եռամսյակի համայնքի բյուջեի կատարման ընթացքի մասին:
զեկուցող Ն. Հովհաննիսյան
- Համայնքի բյուջեում և նախահաշիվներում փոփոխություններ կատարելու մասին:
/զեկուցող Ն. Հովհաննիսյան/
- Վայք համայնքի ավագանու 24/05/2021թ. «<<ՎԱՅՔԳՈԼԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » թիվ 23 որոշումն(ՆԻՍՏ N 2) անվավեր ճանաչելու մասին:
- <<Նորավանք սպորտային ակումբ>> ՍՊԸ-ի 2021թ. օգոստոսի 3-ի լայնամաշտաբ ծրագրի ներկայացում:
- Վայք համայնքի սեփականություն համարվող Ազատեկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 49,67581 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
զեկուցող Ռ. Մկրտչյան
- Հողամասը վարձակալության և/կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմից աճուրդավար և արձանագրող նշանակելու մասին
զեկուցող Գ. Մուշկամբարյան:
|