Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30.01.2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով`

Հաստատել  30.01.2018 թվականի թիվ 1 նիստի օրակարգը.

  1. Վայք համայնքի ղեկավարի հաղորդումը 2017 թվականի չորրորդ եռամսյակում  բյուջեի կատարման ընթացքի մասին:
  2. Վայք համայնքի բյուջեի միջոցների 2018 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին:
  3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների  միասնական դրույքաչափեր սահմանելու մասին
  4. Համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին:
  5.  Համայնքապետարանի  աշխատակազմի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը,  աշխատակազմի կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատելու մասին:
  6. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկի հաստատման մասին
  7. Համայնքի 2018  թվականի բյուջեի հաստատման մասին:
  8. <<Վայքի քաղաքային համայնքի թիվ 3 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի պաշտոնի թեկնածու  առաջադրելու մասին
  9. Վայոց ձորի մարզի վայք համայնքի 2018թ. տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
  10. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկի հաստատման մասին:
  11. <<ՆՅՈՒ ՊԼԱՍՏ>> փակ բաժնետիրական ընկերությանը սերվիտուտով/սահմանափակ օգտվելու իրավունք/  հողատարածք տրամադրելու մասին:
  12. Վայք քաղաքի Շահումյան 6 բնակ. շենքի հետնամասում գտնվող հասարակական օգտագործման զբոսայգին անվանակոչելու մասին:
  13. Ոժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու <<ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  15/04/2011թ. «ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26.05.2009ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7-1 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՈՒ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԻՎ 15 ՈՐՈՇՈՒՄԸ (ՆԻՍՏ N 3) ԵՎ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:
  14. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.
  15. Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան 83/10 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող  հողամասը  կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու:
  16. Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային  սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության  0,31942 հա արոտավայրը  վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու և ամսական վարձավճարի չափն ու պայմանները հաստատելու մասին.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner