Հնագիտության պատմության մեջ Վայքի այսօրվա բնակատեղին հիշատակվել է Սոլյան անունով: Դա հավանական է , սկիզբ է առել 17-18-րդ դարերից: Խորհրդային իշխանության հաստատումից հետո , 1920թ. դեկտեմբերի 17-ին , Վայոց ձոր գավառը համարվեց որպես մեկ վարչական միավոր և կոչվեց Քեշիշքենդի շրջան՝ համանուն շրջկենտրոնով: Շրջանն ուներ երկու ենթաշրջան՝ Քեշիշքենդի և Փաշալուի / պատմական Փշոնք, այժմ՝ Զառիթափ/: 1924թ. մարտի 3-ին Վայոց ձորը վերաբաժանվեց երկու շրջանների՝ Քեշիշքենդի և Փաշալուի: 1936 թ. հոկտեմբերի 15-ին Քեշիշքենդի շրջանը վերանվանվեց Միկոյանի, Փաշալուն՝ Ազիզբեկովի անուններով: 1951թ. գարնանըՎայոցձորի երկու շրջանները խոշորացվեցին՝ վերանվանվելով Ազիզբեկովի շրջան: Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի 1956թ. հոկտեմբերի 12-ի հրամանագրով շրջանները ևս մեկ անգամ ապախոշորացվեցին: Մեր շրջանի համար որպես կենտրոն ընտրվեց Սոլյան նախկին բնակատեղին, որը նորից կրեց Ազիզբեկովի անունը՝ ստանալով քաղաքատիպ ավանի կարգավիճակ: Բնակիչների պահանջով Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը իր 1990թ. հունվարի 23-ի թիվ 1701/11 հրամանագրով շրջկենտրոնը անվանվեց հինավուրց պատմական անունով՝ Վայք: Մինչև 1604 թվականը բնակավայրում բնակվել են տեղաբնակներ: 1604 թ. մեծ գաղթի ժամանակ տեղաբնակները տեղափոխվել են Պարսկաստան: 1828թ. Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից սերունդները վերադարձել են Վայքի տարածաշրջան:
Վայք խոշորացված համայնքը վերակազմավորվելէ 2021 թվականիդեկտեմբերի 5-ին կայացած Վայք համայնքի ավագանու ընտրության արդյունքում՝ Վայոց ձորի մարզի Վայք և Զառիթափ համայնքների, Ջերմուկ համայնքից Հերհեր ու Կարմրաշեն բնակավայրերի միավորմամբ: Ներկայումս Վայք խոշորացված համայնքում ընդգրկված են 16 բնակավայրեր ( Վայք քաղաքային և Զառիթափ, Ազատեկ, Փոռ, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Զեդեա, Արին, Սարավան, Արտավան, Հերհեր, Կարմրաշեն գյուղական բնակավայրեր):
ԱՆՁՆԱԳԻՐ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Վայք քաղաքը գտնվում է Արփա գետի աջ ափին՝ Եղեգնաձոր-Ջերմուկ խճուղու վրա, հարթավայրում, Երասխ ե/կ-ից 75կմ, իսկ Երևանից 139կմ հեռավորության վրա: Ձգվում է մոտ 1.5կմ երկարությամբ: Կլիման չորային է, հր և հս պատած է լեռներով, շրջակայքում կան անտառներ:Վայոց Ձորի մասին առաջին տեղեկությունները հիշատակվում են պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի էջերում` Վարդանանքի հերոսապատման կապակցությամբ հիշատակելով Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի մասին` որպես ազատագրական շարժման ղեկավարներից մեկին, որը հանդիսանալով Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից` Վայոց Ձորում է բացել այդ տարածքի առաջին դպրոցը:Ըստ VII դարի «Աշխարհացույցի»` Վայոց Ձորը սահմանակից է եղել արևելքից` Արցախի Վայկունք և Սյունյաց Ծղունք, արևմուտքից` Այրարատի Արած, Ործաձոր, հյուսիսից` Սյունյաց Գեղարքունիքի և Սոդի, հարավից` Այրարատի Շարուր գավառներին:Վենետիկյան միաբանության կարկառուն դեմք, մեծ ազգագրագետ Հայր Ղևոնդ Ալիշանը Վայոց Ձորի անվան ծագումնաբանությունը կապում է ահեղ երկրաշարժի հետ, որը տևել է 40 օր` «Երկիրն ահեղ դողոցով անդունդներից բարձրանում էր վեր և այնտեղ, իբր ծովի ալիք, փշրվում էր: Լեռները տապալվում էին, պատերը հիմքից քանդվում, տուն ու գեղեցիկ ապարանքները բնակիչների համար դառնում էին գերեզման: Կտրվում էին աղբյուրները, կորչում էին գետերը, գետինն ամեն տեղ դողում էր: Մարդկանց ձայնը լսվում էր անդունդներում և սգում «Վայոց Ձոր», որտեղ կորան 10000 մարդ, այդ պատճառով էլ կոչվեց Վայոց Ձոր»:(Ալիշան Մ.Հ.Հ. Ղևոնդեան «Սիսական» տեղագրություն)։ Հայտնի չէ, թե Վայոց Ձորը Ուրարտական-Այրարատյան պետության կազմում եղել է թե ոչ, բայց հայտնի է, որ հայկական պետականության ամենավաղ ժամանակներից հանդիսացել է նրա անբաժան գավառներից մեկը:Վայոց Ձորը իր տարածքով տարբեր դարաշրջաններում տարբեր իշխանական ենթակայություն է ունեցել: Հայտնի է, որ Այրարատյան (Ուրարտական) թագավորությանժամանակ, Քրիստոսիցառաջ ( Ք.ա.) 11-րդդարում, եղելէԵրվանդունիների, իսկՔ.ա 2-րդդարիվերջինմտել է Արտաշեսյան թագավորության մեջ: Տարբեր թվերին եղել է Սյունիքի, Հայկական Մարզպանության, 990-991 թթ. Անիի թագավորության, իսկ 12-13-րդ դդ. Զաքարյանների իշխանության ներքո: Մինչև թուրքական ցեղերի տիրապետությունը կազմում էր Օրբելյան և Պռոշյան իշխանների սեփականությունը: Նախասովետական շրջանում` 1850 թ. սկսած մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ: Այստեղ սովետական կարգերը հաստատվել են 1921թ-ին: 1921-29թ-ին մտնում էր Դարալագյազի գավառի մեջ։
Արտավան
Արտավան (նախկինում՝ Ագխաչ), բնակավայրը գտնվում է Արփա գետի ձախակողմյանվտակ Արտավան գետակիակունքիշրջանում, ծովիմակերևույթից 1880 մբարձրությանվրա, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևելքում է։ Գյուղը նախկինում կրել է Ագխաչ անվանումըևընդգրկվածէեղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի գյուղընախկինումեղելէ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ճահճուկ գավառի Աղբերախաչ գյուղը։
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Սարավան
Սարավան (նախկինանվանումը՝ Թերփ), բնակավայրը գտնվում է Դարբ գետիափին։ Սարավան է վերանվանվել է 1956 թ.-ի փետրվարի 27-ին։ Կոչվում է Սարավան, քանի որ գտնվում է սարերի ու ձորերի մեջ։ Համայնքը կազմված է երեք բնակավայրերից՝ Սարավան, Սարալանջ և Ուղեձոր։ Վարչական տարածքը կազմում է մոտ 6340 հեկտար։ Սարավան գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Լեռնային գյուղ է, շրջափակված է գեղեցիկ անտառներով։ Համայնքի տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական մայրուղին, որի հարևանությամբ գտնվում է Սարալանջ գյուղը։ Հեռավորությունը համայնքի կենտրոնից՝ 18 կմ է։ Համայնքը սահմանակից է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արտավան, Գնդեվազ ևՍյունիքիմարզի Գորայք համայնքներին։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––Խնձորուտ
Խնձորուտ բնակավայրը գտնվում է ՀՀ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ՝ Նախիջևան գետի աջակողմյանվտակ Ճահուկի վերնագավառում։ Խնձորուտը նախկինում կրել է Ալմալու անվանումը և մտել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ 1946 թ.-ի նոյեմբերի 12-ին Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ անվանվել է Խնձորուտ։ Գյուղը հիմնադրվել է 1826-1828 թթ. ռուս պարսկական պատերազմի հետևանքովՊարսկաստանի Խոյի և Սալմաստի շրջաններիցգաղթածհայերի կողմից։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված, 7-րդ դարով թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավեր կառույցները։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––Սերս
Սերս բնակավայրը ունի հին ու վաղեմի պատմություն։ Հիմնադրման տարեթիվն անհայտ է։ Հայտնի է, որ գյուղը պատկանում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգին։ Պահպանվում է գյուղի եկեղեցին, որի հիմնադրման տարեթիվն անհայտ է։ Սակայն հայտնի է, որ եկեղեցին վերանորոգվել է 1525 թվականին։ Գյուղի բնակիչները 1604 թվականինգաղթվելեն Շահ Աբասի կողմից։Գյուղըվերաբնակեցվելէ 1828 թվականին, երբմերպապերըգաղթեցինՊատմական Հայաստանի Սալմաստ գավառի Սաֆրա գյուղից։Սերս անունը բերելով իրենց հետ, հավանաբար նախկին գյուղի անունը փորձել են այդպես հիշել։ Սերս գյուղը անմասն չի մնացել 1918-1920 թվականների հայ թուրքական բախումներից՝ տալով բազում զոհեր ևծնելովնորանոր հերոսներ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ են զորակոչվել 106 սերսեցիներ, որոնցից վերադարձել են միայն 53-ը։ Սերսը, լինելով սահմանամերձ գյուղ, 1988-1994 թվականներին նորից հայտնվել է պատերազմական իրավիճակում, սակայն իր բնակիչների վճռականության շնորհիվ դարձել է անխոցելի մի ամրոց։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––Մարտիրոս
Մարտիրոս բնակավայրը գտնվում է ՀՀ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ՝ Վայքի լեռների հյուսիսային լանջին։ Հեռավորությունը Վայք քաղաքից 20 կմ, մայրաքաղաքից՝ 155 կմ։ Մարտիրոս գյուղը բաղկացած է հին և նոր բնակավայրերից։ Գյուղը գտնվում է Գոգի լեռանստորոտում, ծովիմակերևույթից 2000 մբարձրությանվրա։ Հին գյուղը 1960-ական թվականներին որակվեց որպես սողանքային գոտի և բնակության համար ոչ պիտանի։ 1968 թվականին Մարտիրոսը տեղափոխվեց 2 կմ դեպի արևելք։ Սահմանակից բնակավայրերն են՝ հյուսիս-արևելքից՝ Զառիթափը, հարավ-արևմուտքից՝ Սերսը, Խնձորուտը, հարավ-արևելքից սահմանակից է Նախիջևանի հանրապետությանը։ Գյուղի տարածքը բաժանված է երկու ենթագոտիների՝ չոր լեռնատափաստանային և բարձր լեռնատափաստանային։
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Նոր Ազնաբերդ
Նոր Ազնաբերդ բնակավայրը գտնվում է ՀՀ հայ-ադրբեջանական սահման շփման գծի հարևանությամբ։ Ճահուկ գետիվերինհոսանքիձախակողմյանվտակիափին, Վայոց ձորի լեռների հարավայինբարձրադիրլանջին։ Իթռղանը վերանվանվելէ Գյուլստան 1935 թ. հունվարին, ապա` Նոր Ազնաբերդ` 1991 թ. ապրիլի 3-ին։ Գյուղի միջով անցնում է Ճահուկ ևԼվիսկոչվողգետակները։ԳյուղըսահմանակիցէՆախիջևանիԲզկով գյուղին, որի հետ ունի մոտ 5 կմ սահման, սահմանակից է նաև մարզի Խնձորուտ և Սերս համայնքներին։Մարզկենտրոնիցհեռուէ 46 կմ, ծովի մակերևույթիցբարձրէ 1630 մ։Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 1191 հա։
Գոմք
Գոմք բնակավայրը գտնվում է ՀՀ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ՝ Ախտա գետի ափամերձլանջերին։Սահմանակիցէ Զառիթափ և Արտավան համայնքներինևՆախիջևանին։ Գոմք է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ 1989 թվականին լքված գյուղ եկան առաջին հայ բնակիչները, որոնք մազապուրծ փախել էին Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից և այլ վայրերից, մի քանիսն էլ եկան աղետի գոտուց։ Գոմք գյուղը գրովհիշատակվածէՍտեփանոսՕրբելյանի«ՍյունիքիՊատմությունը»մեծարժեքերկում։Մեծանունպատմիչըպարզելէ, որԳոմքգյուղըվեցչափհարկէտվել Տաթևի վանքին, որնէլնշանակումէ, որշենըեղելէոչշատմեծ։ Գյուղն այդպես էլ հիշատակված է՝ «Գոմք», և հիմնազուրկ է այն ենթադրությանը, թե դա հին Գոմեր գյուղն է։ Շենը եղել է ոչ շատ մեծ, սակայն աչքի է ընկել իր մի հրաշալի զարդով, որը մեր բազմադարյան ճարտարապետության եզակի նմուշներից է։ Դա որմնափակ խաչքար-մատուռն է, որն իր կառուցվածքով, մտահաղացմամբ, քանդակներով և վիմագիր հիշատակարաններով մի անգնահատելի կոթող է։ Ըստ պահպանված արձանագրության՝ Խաչքար-մատուռը կառուցվել է 1263 թվականին։ Գյուղամիջում գտնվում է եկեղեցու ավերակներ, որն իր ոճով ավելի շատ առնչվում է 16-17-րդ դարերին։
Արին
Արին բնակավայրը գտնվում է Վայք քաղաքից հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 1630 մ բարձրության վրա ։ Արինը հյուսիս արևելքից սահմանակից է Հերհեր, հյուսիս արևմուտքից՝ Մալիշկա, հարավից՝ Ազատեկ գյուղերի հանդամասերին։ Գյուղից 3 կմ դեպի հյուսից-արևելք գտնվում է հրաբխային կենտրոն Դալի թափան, որի հետևանքով 735 թվականին կործանվել է Մոզ քաղաքը։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Ազատեկ
Ազատեկ բնակավայրը գտնվում է Արփա գետիձախկողմում։ Գյուղը շրջապատված է վեհ ու հիասքանչ լեռնաշղթաներով, որոնք հարուստ են ֆլորայով և ֆաունայով։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1625 մետրբարձրությանվրա։Ազատեկըգտնվումէմարզկենտրոնից 24 կմհարավ-արևելք, իսկՎայքքաղաքից 7 կմհեռավորությանվրա։Ճանապարհորդների շրջանում հետաքրքրություն է առաջացրել Վայք–Ազատեկ ոլորապտույտ բարեկարգ ճանապարհը։ Սահմանակից է նաև Փոռ, Մարտիրոս, Զառիթափ, Խնձորուտ, Գնիշիկ, Ագարակաձոր և Զեդեա բնակավայրերին։ Իր յուրահատուկ և բարդ կառուցվածքով պատմամշակութային արժեք է ներկայացնում գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրը, որի շուրջն էլ 1828 թվականին Խոյից և Սալմաստից գաղթած հայերը հիմնել են գյուղը։ Հնագիտական հետազոտությունները ենթադրել են տալիս, որ Ազատեկը հին Ազատ գյուղն է։ Գյուղը նախկինում Ազադեկ անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։
--------------------------------------------------------------------------------------------------------------Փոռ
Փոռ բնակավայրը գտնվում է Հայաստանի Վայք համայնքի տարածաշրջանում, Արփա գետիձախ կողմում, Վայքի լեռների հյուսիսային փեշերին։ Գյուղն ունի 1826 հատարածք, որովսահմանակիցէ Զառիթափ, Մարտիրոս և Ազատեկ բնակավայրերին։ Ծովի մակարդակից գտնվում է 1510 մ բարձրության վրա։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Զեդեա
Զեդեա բնակավայրը գտնվումէՎայքհամայնքի հյուսիս արևելյան մասում։ Գյուղը վերանվանվել է Զեդեա 1991 թ. ապրիլի 3-ին։ Այն փռված է Վարդաբլուր և Հարսնասար լեռների ստորոտում՝ ծովի մակարդակիցիցբարձրէ 1500-1600 մ։Սահմանակիցէ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկայ ուԱզատեկիհամայնքներին։ Գյուղի տարածքով անցնում է Արփա գետը։ Զեդեա բնակավայրը 1988 թվականինոյեմբերամսիցվերաբնակեցվելէ Նախիջևանի շրջանիԱզնաբերդգյուղիցարտագաղթածհայերով։ Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն են զարդաքանդակներով խաչքարերը ևհունականտառերովգերեզմանաքարերիարձանագրությունները, ինչիցկարելիէենթադրել, որայստեղապրելենհայեր, հույներ, ադրբեջանցիներ, որից հետո այս գյուղում իրենց հանգրվանն են գտել Նախիջևանից տեղահանված հայերը։ Գյուղի շրջակայքում կա երկու հին գյուղատեղիներ։ Գերեզմանաքարերի արձանագրություններից ենթադրվում է, որ գյուղերից մեկը հունական է եղել։ Հին հայկական գերեզմանոցի մոտակայքում հայտնաբերվել է ջրաղաց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գյուղի բնակիչները նախկինում էլ զբաղվել են հացահատիկի մշակությամբ։Բոլորժամանակներումգյուղիհիմնականեկամտիաղբյուրըեղելէհողագործությունըևանասնապահությունը։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ դեռ միջնադարում գոյություն է ունեցել Վայոց ձոր գավառիԶեդյագյուղը։ Գյուղի պատմության վերաբերյալ այլ մանրամասներ չկան։
Հերհեր
Հերհեր բնակավայրը գտնվում է Վայք համայնքից դեպի արևելք՝ Արփա գետիաջակողմյանվտակ Հերհեր գետիմիջինհոսանքիաջկողմում։ Հերհերից մոտ 1 կմհյուսիս-արևելքգտնվումէ VIII դարից հիշատակվող Սուրբ Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից։ Հերհերում՝ Սուրբ Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է (կառուցված կիսամշակ ավազաքարով) և ունի հայ ճարտարապետության համարեզակիհորինվածք, ուղղանկյունթաղածածկդահլիճըարևելքիցևարևմուտքիցավարտվումէկիսաշրջանաձևաբսիդով։ Նրան հարավից կից Սուրբ Աստվածածին եկեղեցին (1282-1283) նույնպես միանավ է, թաղածածկ, արևելքում՝ երկու միմյանց հավասար կիսաշրջանաձև աբսիդներով։ Միանավ փոքրիկ մատուռը կից է Սուրբ Սիոն եկեղեցուն հյուսիսից։ Պարսպապատ մենաստանի գերեզմանոցում կան XIII-XVII դդ. արձանագրություններով խաչքարեր։ Գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։ Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմհարավարևելյան, լեռանգագաթին՝«Կապույտ»ոչմեծբերդը (XIII-XIV դարեր)։ Բնակավայրի շրջակայքում կան 1282 թ. մեծուշքեղխաչքար, XIII-XV դդ. պարզունակքանդակներովոչմեծխաչքարեր, կենցաղայինթեմաներովքանդակազարդտապանաքարեր։ Գյուղում կան X-XV դարերի խաչքարեր, 2 կմհարավ՝գյուղատեղի, իսկ 3 կմհյուսիս՝գյուղատեղի։
Կարմրաշեն
Կարմրաշեն (նախկինում՝ Քյոթանլի, Քյոթանլու) բնակավայրը գտնվումէՀայաստանի Վայոց ձորի մարզի համայնքի տարածաշրջանի հյուսիսարևմտյան կողմում գտնվող Վայոց լեռան ստորոտում, Հերհեր գետիվերինհոսանքիբարձրադիրսարավանդում։Ծովիմակարդակիցբարձրէ 2030 մ։Սահմանակիցէ՝ հյուսիս-արևելքից՝ Ջերմուկ, հարավ-արևելքից՝ Հերհեր, հարավ-արևմուտքից՝ Մալիշկա, հյուսիս-արևմուտքից՝ Գողթանիկ համայնքներին։Շրջակայքումկանանտառակներ։ Մոտակայքում գտնվող հրաբխային խարամներն օգտագործվում են որպես շինարարական ավազ։ Տեղանքը քամոտ է։ Գյուղի շրջակայքում կան հնավայրեր և պատմաճարտարապետական կոթողներ։ Գյուղից մեկկմհարավ-արևելքգտնվումէՊողոս-Պետրոս խաչքարը, հարավ–արևմուտքում խարաբաներ գյուղատեղին է, հյուսիս-արևմուտքում՝ Գենգարա գյուղատեղին։ Խաչքարերը վերաբերում են 10-13-րդ դարերին։ Ղևոնդ Ալիշանը ԿարմրաշենինէնույնացնումՍյունիքաշխարհիՎայոցձորգավառումհիշատակվողԳուտենիգյուղը։ 1963 թվականինայստեղհիմնվելէրբանավան՝Արփա-Սևանջրատարիբանվոր-ծառայողներիհամար։ Այժմյան գյուղի տարածքը բնակեցվել է 1916 թվականից 1925 թվականն Նախիջևանի Բադամլու գյուղից ներգաղթածներով, ինչպես նաև Գնդեվազից, Վերնաշենից և այլ վայրերից եկածներով։ 1988 թվականին գյուղի ադրբեջանցիբնակչությունըտեղափոխվեցԱդրբեջան, իսկնրանցփոխարենգյուղներգաղթեցինմեծթվովադրբեջանահայեր, որոնց մեծ մասը հետագա տարիներին տեղափոխվեց այլ բնակավայրեր։
Զառիթափ
Զառիթափ բնակավայրը գտնվում Վայք համայնքի լեռնաշղթայի հարավարևելյանմասում՝ Արփա գետիձախկողմում,Վայք-Մեղրիմայրուղուց 6՝ Երևանից` 140 կմ հեռավորության վրա։ Զառիթափը հիմնադրվել է 1829 թ.-ին։ Ծովիմակերևույթիցբարձրէ 1400-2100 մ։Հյուսիսարևելքիցսահմանակիցէպետականանտառ-արգելանոցին, արևելքից Գոմք գյուղին,հարավից Մարտիրոս գյուղին, արևմուտքից Փոռ և Ազատեկ գյուղերին։ Գյուղի հյուսիսային սահմանով անցնում է Արփա գետը։ Գյուղը փռված է յոթ բլուրների վրա, գյուղամիջով անցնում է Փշոնք գետը, որինմիանումենչորսփոքրիկ վտակներ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։ Գյուղն ունի 501 տնտեսություն։ Ընդհանուր հողատարածքը կազմում է 5346 հեկտար, որից՝ մշակովի հողերը՝ 3860 հեկտար վարելահողերը՝ 485 հեկտար, այգիիներ՝ 12 հեկտար, արոտավայրեր՝ 3050 հեկտար։Զառիթափում կան XIX դարի եկեղեցի, ամրոցներ (XVII-XVIII դարեր), հյուսիսարևելյան մասում՝ Սբ. Վառվառա մատուռ (XIX դար)։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանության կենտրոն, մանկապատանեկան տուրիստական բազա։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Բարձրունի
Բարձրունի բնակավայրը հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Սահմանամերձ բնակավայր է, Վայք քաղաքիցհեռավորությունըկազմումէ 28 կմ, գտնվումէծովիմակարդակից 1950-2050 մբարձրությանվրա։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 350-400 մմ։ Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։ Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին, այն վերաբնակեցվել է 1828 թվականին՝ Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառից ներգաղթվածհայերով։Նախկինումգյուղնունեցելէ«Սուլթանբեկ»անվանումը։Վերանվանվելէ 1935 թվականին։ Սակայն գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է։ Այդ մասին վկայում են «Հին գյուղ» կոչվող տարածքում հայտնաբերված, 7-րդ դարով թվագրված խաչքարերը, ինչպես նաև զարդաքարերով, սրբատաշ քարերով կիսավերկառույցները։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարիարդյունքների՝Բարձրունիիմշտականբնակչությունըկազմելէ 361, առկաբնակչությունը՝ 335 մարդ։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները հիմնականում գաղթել են 1829 թվականին Սալմաստից։
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
500 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
2-6
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
32
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
Եղեգնաձոր
Ջերմուկ
cityvayk@gmail.com
1.Միջմարզային ճանապարհի վերակառուցում 6,5 կմ
2.Գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում 2,7 կմ
3.Ոռոգման ջրի ներքին ցանցի կոռուցում
4.Ջերմոցի վերակառուցում
5.Խմելու ջրի կապտաժների վերանորոգում և ցանկապատում
6.Դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում
7.Փողոցային լուսավորության Էլեկտրոլամպերի համալրում - 5 հատ
Զեդեայի հիմնական դպրոց
1.Գունավոր տպիչ
2.Համակարգիչ
3.Պահարան/դասասենյակների/ 5 հատ
4.Աթոռ համակարգչի - 5 հատ
5.Բազմաֆունկցիոնալ տպիչ
Facebook
Location on Google Maps
YouTube