25.12.24
ՎԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿՎԱՌՎԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
|
Վայք համայնքի հարգելի բնակիչներ Դեկտեմբերի 27–ին՝ ժանը 18։00 ին հրավիրում ենք բոլորին Վայք քաղաքի հրապարակ՝ վառելու գլխավոր տոնածառի լույսերը ։ Երեկոն ուղեկցվելու է անակնկալներով և համերգային ծրագրով։
|
|
24.12.24
ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Ամեն տարի, Ամանորի նախօրեին, Վայքի համայնքապետարանը ի դեմս համայնքի ղեկավար՝ Մխիթար Մաթևոսյանի, անակնկալներ է կազմակերպում համայնքի երեխաների համար ։ Ձմեռ Պապը կախարդական պարկը ձեռքին, որը լի է քաղցրավենիքներով, այցելում է համայնքի բոլոր բնակավայրեր` երեխաներին նվիրելով ժպիտներ և երջանկության պահեր ։
|
|
23.12.24
«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր 2024-2025թ
|
Արցախից տեղահահանված հարգելի քաղաքացիներ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում:Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական բիզնես հիմնելու համար։Ծրագրի կազմակերպիչների կողմից կազմակերպվելու են այցեր ...
Մանրամասն |
|
23.12.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
«Համագործակցություն հանուն կայուն համայնքերի» ծրագրի շրջանակներում օրեր առաջ Վայքում տեղի ունեցավ հանրային քննարկում (թաուն հոլ)։Հանրային քննարկմանը մասնակցում էին Վայք խոշորացված համայնքի ակտիվ բնակիչները, որի նպատակն էր Վայք խոշորացված համայնքի 2025թ-ի Տարեկան աշխատանքային պլանում ընդգրկվելիք համայնքային խնդիրների քննարկումն ու առաջնահերթությունների սահմանումը։ Քննարկամն մասնակիցներին բաժանվեց նաև ծրագրի շրջանակներում մշակված, Արտակարգ իրավիճակներում բնակիչների վարքագծի կանոններն իրազեկող գրքույկ։ «Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության ...
Մանրամասն |
|
19.12.24
ԵԽ ԿՈՆԳՐԵՍԻ 2025Թ–Ի ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄԸ
|
Վայք համայնքի հարգելի երիտասարդներ Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը, 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։ Տեղեկացնում ենք, որ առցանց լրացվող և փոխանցվող ...
Մանրամասն |
|
16.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Վայք համայնքի հարգելի բնակիչներ ՀՀ կառավարության 2024 թվականի 08․05․2024 680-Ն որոշմամբ սահմանվել է կենցաղային և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները և դասակարգումները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները։«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի IV հոդվածի համաձայն կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը թույլատրվում են միայն լիազոր մարմնի կողմից՝ բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։Հորդորում ...
Մանրամասն |
|
12.12.24
ՎԱՅՔԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
|
Ավարտվեց ՀՖՖ Ֆուտբոլի դպրոցական գավաթը Վերջին տարիքային խմբի՝ մինչև 14 տարեկանների եզրափակիչ խաղում մրցեցին Երևանի Ավանի թիվ 177 դպրոցի և Վայոց Ձորի Վայքի հիմնական դպրոցի թիմերը Վայքը հաղթեց մրցակցին 2:1 հաշվով և նվաճեց Մ-14 առաջնության չեմպիոնի կոչումը։ Մասնակիցները ստացան հավաստագրեր, մեդալներ, նվերներ, իսկ հաղթող թիմին չեմպիոնական գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
|
|
11.12.24
«ԶԱՌԻԹԱՓ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ–Ի ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում օրը տոնական էր։ Տեղի ունեցավ երկար սպասված Զառիթափ մանկապարտեզ ՀՈԱԿ–ի վերանորոգված նոր մասնաշենքի բացումը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի ՅուտականԻ և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևսյանի մասնակցությամբ։Բացմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար՝ Աղվան Հարությունյանը, մարզպետի խորհրդական՝ Վահան Աբրահամյանը, Վայք համայնքի ավագանու անդամներ և այլ հյուրեր։ Զառիթափի մանկապարտեզ ՀՈԱԿԻ–ի մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքներն իրականացվել են 2023–2024 թ–ին՝ ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան ,, GRASSROOTS,, մարդկային անվտանգության դրամաշնորհային ծրագրի, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 |