19.12.24
ԵԽ ԿՈՆԳՐԵՍԻ 2025Թ–Ի ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄԸ
|
Վայք համայնքի հարգելի երիտասարդներ Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը, 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։ Տեղեկացնում ենք, որ առցանց լրացվող և փոխանցվող ...
Մանրամասն |
|
16.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Վայք համայնքի հարգելի բնակիչներ ՀՀ կառավարության 2024 թվականի 08․05․2024 680-Ն որոշմամբ սահմանվել է կենցաղային և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները և դասակարգումները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները։«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի IV հոդվածի համաձայն կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը թույլատրվում են միայն լիազոր մարմնի կողմից՝ բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։Հորդորում ...
Մանրամասն |
|
12.12.24
ՎԱՅՔԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
|
Ավարտվեց ՀՖՖ Ֆուտբոլի դպրոցական գավաթը Վերջին տարիքային խմբի՝ մինչև 14 տարեկանների եզրափակիչ խաղում մրցեցին Երևանի Ավանի թիվ 177 դպրոցի և Վայոց Ձորի Վայքի հիմնական դպրոցի թիմերը Վայքը հաղթեց մրցակցին 2:1 հաշվով և նվաճեց Մ-14 առաջնության չեմպիոնի կոչումը։ Մասնակիցները ստացան հավաստագրեր, մեդալներ, նվերներ, իսկ հաղթող թիմին չեմպիոնական գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
|
|
11.12.24
«ԶԱՌԻԹԱՓ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ–Ի ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում օրը տոնական էր։ Տեղի ունեցավ երկար սպասված Զառիթափ մանկապարտեզ ՀՈԱԿ–ի վերանորոգված նոր մասնաշենքի բացումը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի ՅուտականԻ և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևսյանի մասնակցությամբ։Բացմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար՝ Աղվան Հարությունյանը, մարզպետի խորհրդական՝ Վահան Աբրահամյանը, Վայք համայնքի ավագանու անդամներ և այլ հյուրեր։ Զառիթափի մանկապարտեզ ՀՈԱԿԻ–ի մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքներն իրականացվել են 2023–2024 թ–ին՝ ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան ,, GRASSROOTS,, մարդկային անվտանգության դրամաշնորհային ծրագրի, ...
Մանրամասն |
|
10.12.24
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
Բնակավայրերի կոմունիկացիաների անխափան աշխատանքը կարևոր խնդիրներից մեկն է՝ հատկապես ձմռանը։ Վայքի համայնքապետարանի «Վայք գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ի կողմից կատարվել են Զառիթափ և Կարմրաշեն բնակավայրերի խմելու ջրագծերի վթարային վիճակում գտնվող հատվածների վերանորոգման աշխատանքներ։
|
|
26.11.24
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԱՐՔԻՑ
|
Ավարտվեց Խնձորուտ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի 330մետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Վնասված հատվածը փոխարինվել է Փ110մմ, 330 մետր նոր պոլիեթիլայի խողովակներով։ Շինարարական աշխատանքները վստահված էին «Վայք գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ին։
|
|
25.11.24
ՀԱՄԱԺՈՂՈՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Վայքում տեղի ունեցավ հերթական աննախադեպ իրադարձությունը՝ կանանց համաժողով։ Համաժողովի նպատակն էր ամփոփել «Կանանց նախաձեռնություններ հանուն Վայք համայնքի բարօրության» ծրագիրը և քննարկել այն հիմնախնդիրները, որոնք խանգարում են կանանց մասնակցությանը հանրային և համայնքային կյանքին։Համաժողովի մեկնարկին ծրագրի ղեկավար Ռուզան Ղազարյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացվա բոլոր գործողությունները, որոնք էին՝ կանանց մասնակցությամբ աշխատաժողովներ Վայք համայնքի բոլոր 16 բնակավայրերում, Կանանց ֆորումի ձևավորում և համայնքի զարգացման պլանի մշակում, դասընթացներ կանանց քաղաքացիական ակտիվության խթանմանն ուղղված տարբեր թեմաներով, «Գյուղից գյուղ» ձևաչափով երկու ուսումնական ...
Մանրամասն |
|
22.11.24
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Վայքի փողոցների լուսավորության աշխատանքները շարունակվում են։ Օրերս Երիտասարդական փողոցի լուսավորության անսարք լամպերը փոխարինվեցին նոր սերնդի էկոնոմ դասի լամպերով, փոխվեցին նաև լուսավորության սյուների վնասված էլեկտրալարերը։
|
|
1 2 3 4 5 6 7 |