Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.04.25 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ–ՎԱՃԱՌՔ
 Վայք համայնքի հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ համայնքներում տեղի է ունենալու իրանական մշակույթի ցուցահանդես-վաճառք:
 Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում մայիսի 3-ին՝ ժամը 13:00-ին։
Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի հարակից տարածքում մայիսի 4-ին՝ ժամը 13:00-ին:
17.04.25 ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ 2025
 Վայք համայնքի հարգելի բնակիչներ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Այս տարի, Սուրբ Հարության տոնին նախընթաց՝ ապրիլի 19-ին ժամը 17:30–ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում մատուցվելու է Ճրագալույցի Սուրբ պատարագ։
Ապրիլի 20-ին՝ Զատիկի տոնի առավոտյան ժամը 10։00–ին մատուցվելու է Ս. Պատարագ, որին հաջորդելու են Զատկի տոնակատարությունները։
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 20–ին՝ Վայքի հրապարակի կանգառից ժամը 09։30–ից գործելու է երթուղային տրանսպորտ դեպի Սուրբ Տրդատ եկեղեցի և հակառակ ուղղությունով։
 
 
15.04.25 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

 Վայք համայնքի հարգելի բնակիչներ
Մայիսի 3–ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակին կմասնակցեն համայնքապետարանի աշխատակազմը, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ները, դպրոցները։
Ակնկալում ենք Վայք համայնքում տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների, քաղաքացիների ակտիվ մասնակցությունը։

 

 

14.04.25 ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ

 Ապրիլի 13–ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է  Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

 Ծաղկազարդը հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»
 Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշում է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ձիթենու ու արմավենու ճյուղերի շնորհումն առանձնակի պատիվ էր: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի ու փառքի խորհրդանիշ: Արմավենու ճյուղերը կարծես մեր ընծաներն են Տիրոջը: 

 

11.04.25 ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԽՆՁՈՐՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱԳԾԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  «Նայթս օֆ Վարդան Ինք» ընկերությունը ի դեմս Ավագ Սպարապետ Հունան Արշակյանի, Վայք համայնքի սահմանամերձ Խնձորուտ բնակավայրի խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքների համար նվիրաբերել է F110 տրամաչափի 1500 մետր խողովակաշար։

07.04.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Վայք համայնքի ղեկավար Մ. Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Սիրելի կանայք, շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին սեր, ջերմություն և խաղաղ երկինք:Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան ու սյուն, և այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը, անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին, իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն․․․ Առանձնահատուկ խոնարհումով ուզում եմ շնորհավորել մարտի դաշտում անմահացած մեր հերոսների մայրերին, կանանց և քույրերին ․․․ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, ... Մանրամասն
03.04.25 ԴԱՐՁԻՐ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ
Հրավիրում ենք Ձեզ 《Վայոց ձորի Բկ》ՓԲԸ՝ դառնալու արյան դոնոր։ Միջոցառումը տեղի կունենա 06.04.2025թ-ին ժամը 09։00-ից:Ձեր ներդրումն անգնահատելի է կյանքեր փրկելու համար: Արյունը ծառայելու է արյան կարիք ունեցող երեխաների, ծանր ծննդաբերություն տարած ծննդկանների և բոլոր նրանց համար, ովքեր ունեն արյան փոխներարկման կարիք։ՈւշադրությունԱրյունատվությանը պարտադիր ներկայանալ անձնագրով:ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ․Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`* 18 տարեկանը լրացած,* իգական սեռի ներկայցուցիչ ՝ 52-60 կգ,* արական սեռի ներկայցուցիչ ՝ 55-62 կգ,Ինչպես նախապատրաստվել արյունատվությանըԵթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`* արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ... Մանրամասն
03.04.25 ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Մեկնարկել են Վայք համայնքի սահմանամերձ բնակավայրերի միջբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքները։
Այս պահին Խնձորուտ բնակավայրում ընթանում են ակտիվ աշխատանքներ։
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner