Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 255-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 սեպտեմբերի 2025 թվականի N 255-Ա

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերության դիմումը, ինչպես նաև Վայք համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 25-ի թիվ 69-Ա որոշումը.

1. Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 10-039-0304-0133, 10-039-0304-0135, 10-039-0307-0091, 10-039-0307-0093, 10-039-0307-0095, 10-039-0307-0096, 10-039-0307-0098, 10-039-0307-0099, 10-039-0310-0018 և 10-039-0310-0020 կադաստրային ծածկագրերով համապատասխանաբար  0.01512 հա, 0.00762 հա, 0.23368 հա, 0.01369 հա, 0.02776 հա, 0.0814 հա, 0.05206 հա, 0.03884 հա, 0.04579 հա և 0.02488 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքերը «Էլիտ սոլար» արևային ֆոտովոլտային կայանի բարձրավոլտ օդային գծերի կառուցման նպատակով, սերվիտուտով (սահմանափակ օգտագործման իրավունք) տրամադրել «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը։

2․ «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերության հետ կնքել սերվիտուտի պայմանագրեր՝ 10 (տասը) տարի ժամկետով։

3. Սերվիտուտի տրամադրման տարեկան վճար  ընդունել` տարեկան 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Վարձավճարը գանձել յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 20-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.96 Մբ)
(1.32 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 42

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner