Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.10.25 ՓԱՌԱՏՈՆ ԱՐԵՎԻԿ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

📢 Մեծ հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ

✅️Հոկտեմբերի 17-ին Վայքում կայանալու է Ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված մեծ փառատոն։

🎉 Ձեզ սպասվում են՝

✅️Ավանդական երգ, պար, երաժշտություն
✅️Հայտնի հայ արտիստների և երգիչների ելույթներ
✅️Փահլեվանների ցուցադրական ելույթներ
✅️Տեղական , գյուղական ու ազգային ուտեստների համտես, հյուրասիրություն և վաճառք
✅️Արտադրանքների վաճառք
✅️Մշակութային ու ժողովրդական խաղեր

📍 Վայք, «Արևիկ» մարզադաշտ
🗓 Հոկտեմբերի 17
🕒 Ժամը՝ 12:00-ից

Տոնին մասնակցելու հրավիրված են բոլորը։ Եկե՛ք միասին վայելենք մեր մշակույթի գույները և տոնենք հայ ավանդույթների պատմական արժեքները։

02.10.25 ԱՎԻԱՄՈԴԵԼԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆ

Վայք համայնքի հարգելի քաղաքացիներ

✈️Սիրով տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ «Արզնի» օդանավակայանում կանցկացվի Ավիամոդելային երրորդ փառատոնը։
✅️Վայք համայնքի պատանիների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով` Վայքի համայնքապետարանը համապատասխան տրանսպորտային միջոցների տրամադրմամբ կապահովի
համայնքի պատանիների և երիտասարդների տեղափոխումը և մասնակցությունը փառատոնին:
🛫Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Վայքի համայնքապետարան` մինչև սույն թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ:

22.09.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
✅Ավարտվեցին նաև Սերս բնակավարի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները։
✅100մ երկարությամբ հին խողովակաշարը փոխարինվել է նոր՝ Ф50 մմ պոլիէթիլային խողովակներով։
✅Կատարվել է բաշխիչ օկջ–ների տեղադրում՝ ջուրը հավասարաչափ բաշխեկու նպատակով։
🚜Աշխատանքները իրականացնում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ը։
21.09.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 Հարգելի քաղաքացիներ34 տարի առաջ՝ սեպտեմբերի 21–ին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին՝ անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ։1991 թվականի սեպտեմբերի 21–ին հայ հասարակությունը հանրաքվեում իր վճռական «այո»–ն ասելով` դարձավ անկախ։Այս օրը յուրաքանչյուր հայի հոգում ամրագրված է իբրև մի գեղեցիկ տոն, որը վերստին արժևորում է անկախության գաղափարը՝ բոլորին համակելով հայրենիքն անմնացորդ սիրելու, զարգացնելու և պահպանելու եռանդով։Անկախության տոնին ավելի քան կարևոր է գիտակցել, որ մենք անկախության ժառանգորդն ու պատասխանատուն ենք։Այսօր հայրենասերի տոնն է, հայի այն տեսակի, որի շնորհիվ կանգուն են հայն ու Հայաստանը։Շնորհավոր տոնդ, անկախ ... Մանրամասն
18.09.25 ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ 2025
Հարգելի քաղաքացիներՍեպտեմբերի 10-ից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների նոր փուլը։ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից կազմակերպվող իրազեկման միջոցառումների նոր շարքի առաջին հանդիպումը կկազմակերպվի Երևանում,` Կոմիտաս 35 հասցեում։Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրազեկման հանդիպումները նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 26-ին, ժամը՝ 16։00-ին՝ նույն հասցեում։ Հաջորդ հանդիպումների մասին ևս լրացուցիչ կիրազեկվի։Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը: Ի դեպ, հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված ... Մանրամասն
11.09.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
✅Սկսվել են Արտավան բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները։
📌300 մ․ երկարությամբ քայքայված խողովակաշարը փոխարինվել է նոր՝ Փ75 տրամաչափի պոլիէթիլենային խողովակներով։
🚜Աշխատանքները իրականացնում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ը։
11.09.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
✅Համայնքի ղեկավար Մ․Մաթևոսյանի անմիջական հսկողությամբ բնակավայրերում շարունակում են ակտիվ շինարարական աշխատանքները։
✅Այսօր ավարտվեցին Արին բնակավայրի խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի վերանորոգման աշխատանքները։
🚜Աշխատանքները իրականացնում է Վայք համայնքի «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ–ը։
08.09.25 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2025

 2025 թ–ի «Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի III փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրժանակներում մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, նույն ծրագրով նախատեսվում է նաև կառուցել նոր ոռոգման ջրի խողովակաշար, կոյուղի և ջրահեռացման համակարգ։

1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner