Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերության դիմումը, ինչպես նաև Վայք համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 25-ի թիվ 69-Ա որոշումը.
1. Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 10-039-0304-0133, 10-039-0304-0135, 10-039-0307-0091, 10-039-0307-0093, 10-039-0307-0095, 10-039-0307-0096, 10-039-0307-0098, 10-039-0307-0099, 10-039-0310-0018 և 10-039-0310-0020 կադաստրային ծածկագրերով համապատասխանաբար 0.01512 հա, 0.00762 հա, 0.23368 հա, 0.01369 հա, 0.02776 հա, 0.0814 հա, 0.05206 հա, 0.03884 հա, 0.04579 հա և 0.02488 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքերը «Էլիտ սոլար» արևային ֆոտովոլտային կայանի բարձրավոլտ օդային գծերի կառուցման նպատակով, սերվիտուտով (սահմանափակ օգտագործման իրավունք) տրամադրել «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը։
2․ «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերության հետ կնքել սերվիտուտի պայմանագրեր՝ 10 (տասը) տարի ժամկետով։
3. Սերվիտուտի տրամադրման տարեկան վճար ընդունել` տարեկան 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Վարձավճարը գանձել յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 20-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։