
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel 077112894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
11 ԱՊՐԻԼԻ 2023թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 66-Ա
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԼԵՎՈՆ ՍԱՄՎԵԼԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ՝ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՀԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 22-ՐԴ ՓՈՂՈՑ 14/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
1. Վայք համայնքի բնակիչ Լևոն Սամվելի Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող Հերհեր բնակավայրի 22-րդ փողոց 14/1 հասցեում գտնվող 0.1233 հա մակերեսով, 10-028-0043-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝ միաժամանակ սահմանելով դրանց համապատասխան գործառնական նշանակությունները՝
- Վայք համայնք, գյուղ Հերհեր, 22-րդ փողոց 14/1, մակերեսը` 0.008089 հա,
- Վայք համայնք, գյուղ Հերհեր, 22-րդ փողոց 14/2, մակերեսը` 0,1151 հա
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome