ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel +37498992894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
26 ԱՊՐԻԼԻ 2023թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 78-Ա
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ Ա.ՄԵԼԻՔՅԱՆ Փ. 1/67 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-003-0004-0386 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 26-ի N 3 արձանագրությունը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
-
Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2023 թվականի ապրիլի 26-ին կայացած Վայք համայնքի Վայք քաղաքի Ա.Մելիքյան փողոց, 1/67 հասցեում գտնվող 10-003-0004-0386 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,0018 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 26-ի N 3 արձանագրությունը` N 1 լոտով աճուրդի հանված 10-003-0004-0386 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 33 786 (երեսուներեք հազար յոթ հարյուր ութսունվեց ) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Աշոտ Գրիշայի Հարությունյանին:
2. Աշոտ Գրիշայի Հարությունյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome