
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel +37498992894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 191-Ա
ԶԵԴԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10.04.2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 22 , 15.05.2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 23 ԵՎ ԶԵԴԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11.04.2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 14 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի 06.05.2021 թվականի թիվ ՎԴ/2515/05/20 վճռով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ վարչական դատարանի 16.02.2022 թվականի թիվ ՎԴ/2515/05/20 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 20.07.2022 թվականի թիվ ՎԴ/2515/05/20 որոշմամբ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
1.Անվավեր ճանաչել «Զեդեա համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը աճուրդ վաճառքով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» Զեդեա համայնքի ղեկավարի 10.04.2015 թվականի թիվ 22 որոշումը, «Զեդեա գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության այլ հողատեսքերը աճուրդ վաճառքով օտարելու և մեկնարկային գին հաստատելու մասին» Զեդեա համայնքի ավագանու 11.04.2015 թվականի թիվ 14 որոշումը, 6,12905 հա, 5,19801 հա, 3,90769 հա և 8,77465 հա մակերեսներով հողամասերի 15.05.2015 թվականի աճուրդները: Որպես հետևանք անվավեր ճանաչել նաև Զեդեա համայնքի ղեկավարի 15.05.2015 թվականի «Քաղաքացի Գրիգոր Գրիգորյանին հողատարածք հատկացնելու մասին» թիվ 23 որոշումը, Վայոց ձորի մարզի Զեդեա համայնքի և Գրիգոր Գրիգորյանի միջև 21.05.2015 թվականին կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագրերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome