
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel 077112894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
29 ՄԱՅԻՍԻ 2023թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 98-Ա
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ՝ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 97-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
1. Վայք համայնքի սեփականութուն հանդիսացող Վայք քաղաքի Շահումյան 18 հասցեում գտնվող 0.44284 հա մակերեսով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝ միաժամանակ սահմանելով դրանց համապատասխան գործառնական նշանակությունները՝
Վայք համայնք,Վայք քաղաք, Շահումյան 18, մակերեսը` 0,14458 հա,
Վայք համայնք, Վայք քաղաք, Շահումյան 18/3, մակերեսը` 0.29826 հա,
3.Վայք քաղաքի Շահումյան 18/3 հասցեում գտնվող 0.29826 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome