Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի և անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2020թ. հունիսի 15-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18 /.
Աճուրդ
լոտ 1, ծածկագիր 10-003-035-015, հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Ջերմուկի խճ. 1-ին նրբ. թիվ 6 նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատում, հողամասի չափը` 0.055հա, մեկնարկային գինը` 450000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայական 2578076:
լոտ 2, ծածկագիր 10-003-0010-0006, հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Ջերմուկի խճ. 45/7 նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատում, հողամսի չափը` 0.04143հա, մեկնարկային գինը` 350000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայական 03032020-10-0009:
լոտ 3 ծածկագիր 10-003-0004-0375, հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Վ. Համբարձումյան փողոց 6/8 նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատում, հողամսի չափը` 0.05945հա, մեկնարկային գինը` 490000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայական 03032020:
լոտ 4. ծածկագիր 10-009-0111-0079, 10-009-0111-0009, հասցե` ք. Վայք, գ, Արին, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր, հողամասի չափը` 1.06134 հա և 3.0459 հա, մեկնարկային գինը` 300000 /78000 և 222000/դրամ :Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայականներ 06032020-10-015 և 06032020-10-0013
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր /իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը/:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 5%-ի չափով:Աճուրդում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկողը: Հայտերի ընդունումը և գրանցումը դադարում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել 098 77 22 91: