Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի, ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 22-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18 /.
Աճուրդ
լոտ 1, ծածկագիր 10-005-0112-0030, հասցեն` Վայք համայնք, գ. Ազատեկ, նպատակային նշանակությունը` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր, գործառնական նշանակությունը` էներգետիկայի, հողամասի չափը` 8.9739 հա, մեկնարկային գինը` 19950000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
լոտ 2, ծածկագիր 10-003-0024-0322, հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Շահումյան փ. 97/1/1 նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատում, հողամսի չափը` 0.00126հա, մեկնարկային գինը` 10500դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
լոտ 3. ՎԱԶ 2103 մակնիշի 1975թ. արտադրության 535ԼՍ56 պետհամարանիշի ավտոմեքենա, մեկնարկային գինը` 95000դրամ:
լոտ 4. ՎԱԶ 21214-130-20 մակնիշի 2008թ. արտադրության ավտոմեքենա: Մեկնարկային գինը` 365000դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր /իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը/:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և գրանցումը դադարում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել 098 77 22 91: