22.02.21
Ուսումնավարժություն Արին բնակավայրում <<Օդային տագնապ ազդանշանի դեպքում աշակերտների և ուսուցչական կազմի պատսպարումը» թեմայով:
|
Ս/թ փետրվարի 22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արին բնակավայրի միջնակարգ դպրոցում անց է կացվել ուսումնավարժություն <<Օդային տագնապ ազդանշանի դեպքում աշակերտների և ուսուցչական կազմի պատսպարումը» թեմայով: Պատսպարվել է թվով 76 հոգի:
|
|
01.02.21
ՎԱՅՔ-2020՝ «ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
|
Սույն թվականի հունվարի 29-ին Վայքի տուրիզմի կենտրոնում տեղի ունեցավ «ՎԱՅՔ՝ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը ավանդույթ դարձած և արդեն 4 տարի անընդմեջ իրականացվում է Վայքի Ինֆոտան և «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ-ի կողմից: 2020թ-ը դժվարություններով լեցուն տարի էր Հայաստանի և Վայք քաղաքի համար: Համայնքում ողջ տարվա ընթացքում կատարվել են տարաբնույթ աշխատանքներ և մրցանակաբախշության նպատակն էր փորձել գնահատել համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր առավելագույն ջանքեր էին գործադրել 2020թ-ին՝ ի շահ համայնքի։ Միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ ոտընկայս հարգվեց կորոնավիրուսին և պատերազմին զոհ դարձած մեր հայրենակիցների ...
Մանրամասն |
|
29.01.21
2021 թվականի համայնքի ավագանու թիվ 1 հերթական նիստը Վայքի համայնքապետարանում
|
Սույն թվականի հունվարի 29-ին Վայքի համայնքապետարանում կայացավ 2021 թվականի համայնքի ավագանու թիվ 1 հերթական նիստը։ Նիստին ներկա էին նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց ձորի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյանը
|
|
28.12.20
Ամանորյա միջոցառում «ԵՍ ՎԱՅՔԻՑ ԵՄ» նախաձեռնության կողմից
|
Դեկտեմբերի 24-ին «Լիդեր» համալիրում կազմակերպվեց փոքրիկ միջոցառում: 40-ից ավելի երեխաներ մասնակցեցին հետաքրքիր միջոցառմանը մուլտհերոսների մասնակցությամբ և Ձմեռ պապի կողմից ստացան նվերներ։ Միջոցառումը նվիրված էր սեպտեմբերյան պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների երեխաներին, սփյուռքում ապրող մեր հայրենակից վայքեցիների՝ «ԵՍ ՎԱՅՔԻՑ ԵՄ» նախաձեռնության անդամների կողմից: Հիշեցնենք, որ սփյուռքի վայքեցիների նախաձեռնությամբ Telegram-ում բացվել է «ԵՍ ՎԱՅՔԻՑ ԵՄ» խումբը, որի նպատակն է սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին տեղեկացնել մեր փոքրիկ քաղաքի իրադարձությունների, ձեռքբերումների և խնդիրների մասին, ինչպես նաև համախմբել բոլորին մեկ ...
Մանրամասն |
|
25.12.20
Վայք համայնքում «Հեքիաթի ուժը» խորագրով միջոցառում
|
Վայքի մի խումբ երիտասարդներ Վայքի համայնքապետարանի, Վայոց ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ և այլ համագործակցող անձանց հետ նախաձեռնում է Վայք համայնքում «Հեքիաթի ուժը» խորագրով միջոցառում, որի ընթացքում կլինի տիկնիկային ներկայացում, իսկ ավարտին՝ երեխաներին կտրամադրվեն անակնկալ նվերներ:Նախաձեռնությանը միանալ ցանկացող անձինք կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել ինչպես գումար հանգանակելով, այնպես էլ որևէ երեխայի համար անակնկալ նվեր պատրաստելով: Աջակցության համար դիմել թիմի անդամներին, իսկ հանգանակության համար փոխանցումները կատարել ներքոնշյալ հաշվեհամարին.Նախաձեռնության վերաբերյալ հանգամանալից հաշվետվություն կներկայացվի կատարված հանգանակությունների ...
Մանրամասն |
|
23.07.20
ԱՐԱԾԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Գարնանային արածեցման շրջանի մեկնարկի ժամկետների պահպանումը բույսերին հնարավորություն է տալիս անցնել վեգետացիայի անհրաժեշտ այն փուլերը, որոնց ժամանակ արոտավայրերում ձևավորվում է կենդանիների արածեցման համար անհրաժեշտ բավարար քանակությամբ արոտականաչ:Իսկ գարնանային վաղ արածեցումը խոչնդոտում է բույսերի հասունացմանն ու կանաչ զանգվածի ձևավորմանը և ստեղծում զգայուն բուսատեսակների վերացման վտանգ:ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԵՐ ԱՐՈՏԸ, ԱՊԱՀՈՎԵ՛ՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ#պահպանենք_արոտը #կայուն_անասնապահություն #գյուղատնտեսություն #անասնապահություն #Սյունիք #Վայոց_ձոր #Վայքհամայնք!!! ՀԻՇԵՑՈՒՄ !!!՝ Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ պահպանել անվտանգության կանոններ՝ Կրել դիմակՀաճախակի լվանալ ...
Մանրամասն |
|
21.07.20
Արոտների օգտագործման օպտիմալ կառավարման մեխանիզմները
|
Արոտների օգտագործման օպտիմալ կառավարման մեխանիզմները սահմանվում են օրենքով են: Ի՞նչ հիմունքներով է դա կատարվում։ 2011թ.-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ՀՀ-ում արոտների և խոտհարքերի օգտագործման կարգ սահմանելու վերաբերյալ որոշում։Մշակվել են չափորոշիչներ, ըստ որոնց սահմանվում են՝- արոտներում անասնագլխի թույլատրելի բեռնավորման նորմերն՝ ըստ լանդշաֆտային գոտիների,- բուսածածկի բարձրության թույլատրելի օգտագործման շեմերը,- օգտագործման հստակ ժամկետներն ու ձևը:Ընդունված կարգին համապատասխան մեր համայնքի բնակավայրերի համար մշակվել են «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» պլաններ, որոնց պահպանումը թույլ կտա պահպանել ...
Մանրամասն |
|
17.07.20
ԱՐԱԾԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Ամռանը արածեցման ժամկետների պահպանումը արոտականաչին հնարավորություն է տալիս վերականգնվելու, և նույն տարում հյուսիսային ու արևելյան կողմնադրություն ունեցող լանջերում կրկնակի արածեցման հնարավորություն է ստեղծվում:Ընդ որում ամռան ընթացքում գերարածեցումը խոչնդոտում է բույսերի վերաճի հնարավորությանը, իսկ թերարածեցումը նպաստում է արոտավայրերի ճմակալմանը:Չափազանց կարևոր է, որպեսզի անասնապահը պահպանի արածեցման ժամկետները ամռան ամիսներին:ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԵՐ ԱՐՈՏԸ, ԱՊԱՀՈՎԵ՛ՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ#պահպանենք_արոտը #կայուն_անասնապահություն #գյուղատնտեսություն #անասնապահություն #Սյունիք #Վայոց_ձոր #ՎայոցՁոր #Վայք համայնքՀԻՇԵՑՈՒՄ ՝ Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ պահպանել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 |