|
21.11.25
ՇՉԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՈԻՄ
|
 Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայք համայնքի #Զառիթափ և #Սերս բնակավայրերում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։  Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
|
21.11.25
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Վայք համայնքի հարգելի բնակիչներ. Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, ...
Մանրամասն |
|
|
20.11.25
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի հավատացյալներ. Վաղը՝ նոյեմբերի 22ին, ժամը 10։00ին դեպի #Ազատեկի Սուրբ Ստեփանոս եկեղեցի կկատարվի ուխտագնացություն, և Սուրբ Տրդատ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեպուհի ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
|
|
|
20.11.25
ԲՅՈՒՋԵ 2026 – ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
 2026 թվականի բյուջեի նախագծի, ինչպես նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հանրային քննարկում։  Հերհեր  Կարմրաշեն  Սարավան  Արտավան
|
|
|
19.11.25
ԲՅՈՒՋԵ 2026 – ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
 Հերթական հանդիպում–քննարկունը համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Զառիթափ, Գոմք, Մարտիրոս, Սերս և Բարձրունի բնակավայրերում էր։ Համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի, ինչպես նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը պարտադիր կարգով քննարկվում են բնակիչների հետ։
|
|
|
17.11.25
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
 Վայք համայնքի հարգելի քաղաքացիներ  Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 17–ից Վայք քաղաքի նոտարական գրասենյակը գործելու է հետևյալ հասցեում՝ ՀՀ, ք․Վայք, Շահումյան 6/28՝ Հայփոստի դիմաց։  Աշխատանքային գրաֆիկ Երկուշաբթի- ուրբաթ՝ 10:00 - 18:00 Ընդմիջում ՝ 13:30 - 14:30 Հանգստյան օրեր՝ շաբաթ–կիրակի
|
|
|
17.11.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ.
|
|
Սիրելի' ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողների օրվա առիթով։ Ուսանողական տարիները կյանքում առանձնահատուկ շրջան են՝ երազանքների , մեծ նպատակների, մասնագիտական ուղու կերտման համար։Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան։Դուք այսօր սովորում եք, հաղթահարում դժվարություններ և առաջ գնում՝ դրանով իսկ հզորացնելով ձեր գիտելիքիները։Թող ձեր անսահման ստեղծագործական միտքը և գիտելիքի հանդեպ սերը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ՝ վստահ և համառ քայլերով հասնեք ձեր նպատակներին, հպարտանաք ձեր ձեռքբերումներով ու շարունակեք հարստացնել մեր հասարակությունը նորարար գաղափարներով և ...
Մանրամասն |
|
|
17.11.25
ԲՅՈՒԵ 2026 – ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
 Մեկնարկել են Վայք համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին վերաբերվող հանրային քննարկումները:  Նոյեմբերի 17–ին համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Ազատեկ և Փոռ բնակավայրերում տեղի ունեցավ առաջին քննարկումը՝ բնակիչների մասնակցությամբ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 |