Այսօր: Երեքշաբթի, 2 Հունիսի 2020թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 258
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.05.20 Մարդասիրական օգնություն Վայք համայնքի սոցիալապես խոցելի խմբի բնակիչներին ՌԴ Սամարա քաղաքում ապրող մեր համաքաղաքացիների կողմից
Կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած և արտակարգ իրավիճակով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ պարբերաբար իրագործվում են բարեգործական ծրագրեր արտերկրում ապրող մեր սրտացավ և հոգատար  համաքաղաքացիների կողմից: ՌԴ Սամարա քաղաքում ապրող մեր համաքաղաքացիներ, եղբայրներ՝ Արթուր Պետիկի Ավետյանի, Գևորգ Պետիկի Ավետյանի և Արսեն Հրահատի Հովհաննիսյանի հովանավորությամբ, մայիսի 9-ին 80 հատ 22 կգ-ոց պարենային ծանրոցներ տրամադրվեց Վայք համայնքի սոցիալապես խոցելի խմբի բնակիչներին: Շահառուներն ընտրվել են համայնքապետարանի կողմից տրամադրված ցուցակի համաձայն։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բարեգործ համաքաղաքացիներին, բոլոր աջակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ... Մանրամասն
30.04.20 Սոցիալական աջակցության ծրագրի իրականացում Վայք համայնքում
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը այցելեց Վայոց ձոր մարզի համայնքներ: Այցի նպատակը բարեգործական էր և սոցիալական աջակցության ծրագրի իրականացումը, որը ուղղված էր ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմմանը: Համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի հետ, գործարար Արմեն Մինասյանի աջակցությանբ Վայք համայնքի 65 կարիքավոր ընտանիքնիքների տրամադրվեց 25 կգ-ոց պարենային փաթեթ – ծանրոցներ: Լինելով ծագումով ապարանցի, երևանաբնակ Արմեն Մինասյանը, ով բիզնես գործունեություն է ծավալում ՌԴ Կազան քաղաքում, նմանօրինակ մարդասիրական օգնություն է ցուցաբերում նաև մեր համայնքի կարիքավոր բնակիչներին: Վայքի համայնքապետարանի ... Մանրամասն
28.04.20 Բացօթյա ձևաչափով հանդիպում-քննարկում Ազատեկ բնակավայրում

Ապրիլի 28-ին Ազատեկ բնակավայրում տեղի ունեցավ բացօթյա ձևաչափով հանդիպում-քննարկում Ազատեկ գյուղի բնակիչների և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանի հետ: Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդականը, Վայքի փոխքաղաքապետ Վ.Գասպարյանը և Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրենը: Քննարկվեցին ազատեկցիներին հուզող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում էին մասնավորապես խմելու և ոռոգման ջրերի մատակարարմանը, փողոցների ասֆալտապատման, լուսավորության և գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու հետ կապված խնդիրներին:

 

28.04.20 Մարդասիրական օժանդակություն Վայք համայնքի կարիքավոր ընտանիքներին՝ Ռուսաստանի հայերի միության կողմից

Մեր հայրենակից <Ռուսաստանի հայերի միության> նախագահ Արա Աբրահամյանի կողմից կորոնավիրուսի հետևանքները վերացնելուն ուղղված օժանդակություն ցուցաբերվեց Վայոց ձորի մարզում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված ցուցակի համաձայն Վայք համայնքի 175 կարիքավոր ընտանիքների բաժանվեց առաջին անհարժեշտության սնունդ՝ 8 կգ-անոց փաթեթներով: Շնորհակալություն ենք հայտնում Արա Աբրահամյանին համայնքի կարիքավորներին ձեռք մեկնելու, աջակցելու, առաջին անհրաժեշտության սննդով ապահովելու նախաձեռնության համար:

14.04.20 Կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված թիրախային օժանդակություն Վայք համայնքի 16 ընտանիքների համար

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը, Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ  և Վայոց Ձորի մարզպետարանի համագործակցությամբ, կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված թիրախային օժանդակություն է ցուցաբերվում Վայոց ձորի մարզում։ Այս անգամ օժանդակությունը եղավ Վայք  համայնքի 16 ընտանիքների համար, որոնք ունեն 4 և ավելի երեխաներ։ Այդ ընտանիքներին տրամադրվեց 40 կգ- ոց ծանրոցներ։

Մենք՝ համայնքապետարանի և մեր համայնքի բնակիչների կողմից խորին շնորհակալություն ենք հայտնում Վայոց ձորի թեմին աջակցության,  աստվածահաճո և մարդասիրական վերաբերմունքի համար։

06.04.20 ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԾՐԱԳԻՐ
Կառավարությունը հաստատեց մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու միջոցառումը:Այն տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ գումարի չափով:Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև ... Մանրամասն
02.04.20 Քաղաքացիների կողմից համայնքապետարաններին առնչվող հարցերը բարձրաձայնելու, դիմումներ, բողոքներ և առաջարկներ ներկայացնելու հաղորդակցման այլընտրանքային տարբերակ

Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարան բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով կարող են առցանց դիմել համայնքապետարան։

 

20.03.20 Համայնքի քաղաքացիների պատշաճ իրազեկում www.e-request.am հարթակի մասին
Վայք համայնքի հարգելի բնակիչներ,Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ցուցումով այսօրվանից քաղաքացիների դիմումները, բողոքները և հարցումներն ընդունվելու են միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։✅ Կարևորելով հանրության անվտանգությունը՝ հորդորում ենք.Չայցելե՛լ պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել նշված էլեկտրոնային գործիքից: Հնարավորինս սահմանափակե՛լ համայնքապետարան այցելությունները (այցելել միայն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7



Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18

(098) 652625

vayktown@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner