Այսօր: Ուրբաթ, 15 Հունվարի 2021թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.12.20 Ամանորյա միջոցառում «ԵՍ ՎԱՅՔԻՑ ԵՄ» նախաձեռնության կողմից
Դեկտեմբերի 24-ին «Լիդեր» համալիրում կազմակերպվեց փոքրիկ միջոցառում:  40-ից ավելի երեխաներ մասնակցեցին հետաքրքիր միջոցառմանը մուլտհերոսների մասնակցությամբ և Ձմեռ պապի կողմից ստացան նվերներ։  Միջոցառումը նվիրված էր սեպտեմբերյան պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների երեխաներին, սփյուռքում ապրող մեր հայրենակից վայքեցիների՝ «ԵՍ ՎԱՅՔԻՑ ԵՄ» նախաձեռնության անդամների կողմից: Հիշեցնենք, որ սփյուռքի վայքեցիների նախաձեռնությամբ Telegram-ում բացվել է «ԵՍ ՎԱՅՔԻՑ ԵՄ» խումբը, որի նպատակն է սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին տեղեկացնել մեր փոքրիկ քաղաքի իրադարձությունների, ձեռքբերումների և խնդիրների մասին, ինչպես նաև համախմբել բոլորին մեկ ... Մանրամասն
25.12.20 Վայք համայնքում «Հեքիաթի ուժը» խորագրով միջոցառում
Վայքի մի խումբ երիտասարդներ Վայքի համայնքապետարանի, Վայոց ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ և այլ համագործակցող անձանց հետ նախաձեռնում  է Վայք համայնքում  «Հեքիաթի ուժը» խորագրով միջոցառում, որի ընթացքում կլինի տիկնիկային ներկայացում, իսկ  ավարտին՝ երեխաներին կտրամադրվեն անակնկալ նվերներ:Նախաձեռնությանը միանալ ցանկացող անձինք կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել ինչպես գումար հանգանակելով, այնպես էլ որևէ երեխայի համար անակնկալ նվեր պատրաստելով: Աջակցության համար  դիմել թիմի անդամներին, իսկ հանգանակության համար  փոխանցումները կատարել ներքոնշյալ հաշվեհամարին.Նախաձեռնության վերաբերյալ հանգամանալից հաշվետվություն կներկայացվի կատարված հանգանակությունների ... Մանրամասն
23.07.20 ԱՐԱԾԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
 Գարնանային արածեցման շրջանի մեկնարկի ժամկետների պահպանումը բույսերին հնարավորություն է տալիս անցնել վեգետացիայի անհրաժեշտ այն փուլերը, որոնց ժամանակ արոտավայրերում ձևավորվում է կենդանիների արածեցման համար անհրաժեշտ բավարար քանակությամբ արոտականաչ:Իսկ գարնանային վաղ արածեցումը խոչնդոտում է բույսերի հասունացմանն ու կանաչ զանգվածի ձևավորմանը և ստեղծում զգայուն բուսատեսակների վերացման վտանգ:ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԵՐ ԱՐՈՏԸ, ԱՊԱՀՈՎԵ՛ՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ#պահպանենք_արոտը #կայուն_անասնապահություն #գյուղատնտեսություն #անասնապահություն #Սյունիք #Վայոց_ձոր #Վայքհամայնք!!! ՀԻՇԵՑՈՒՄ !!!՝ Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ պահպանել անվտանգության կանոններ՝ Կրել դիմակՀաճախակի լվանալ ... Մանրամասն
21.07.20 Արոտների օգտագործման օպտիմալ կառավարման մեխանիզմները
Արոտների օգտագործման օպտիմալ կառավարման մեխանիզմները սահմանվում են օրենքով են:  Ի՞նչ հիմունքներով է դա կատարվում։ 2011թ.-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ՀՀ-ում արոտների և խոտհարքերի օգտագործման կարգ սահմանելու վերաբերյալ որոշում։Մշակվել են չափորոշիչներ, ըստ որոնց սահմանվում են՝- արոտներում անասնագլխի թույլատրելի բեռնավորման նորմերն՝ ըստ լանդշաֆտային գոտիների,- բուսածածկի բարձրության թույլատրելի օգտագործման շեմերը,- օգտագործման հստակ ժամկետներն ու ձևը:Ընդունված կարգին համապատասխան մեր համայնքի բնակավայրերի համար մշակվել են «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» պլաններ, որոնց պահպանումը թույլ կտա պահպանել ... Մանրամասն
17.07.20 ԱՐԱԾԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
 Ամռանը արածեցման ժամկետների պահպանումը արոտականաչին հնարավորություն է տալիս վերականգնվելու, և նույն տարում հյուսիսային ու արևելյան կողմնադրություն ունեցող լանջերում կրկնակի արածեցման հնարավորություն է ստեղծվում:Ընդ որում ամռան ընթացքում գերարածեցումը խոչնդոտում է բույսերի վերաճի հնարավորությանը, իսկ թերարածեցումը նպաստում է արոտավայրերի ճմակալմանը:Չափազանց կարևոր է, որպեսզի անասնապահը պահպանի արածեցման ժամկետները ամռան ամիսներին:ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԵՐ ԱՐՈՏԸ, ԱՊԱՀՈՎԵ՛ՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ#պահպանենք_արոտը #կայուն_անասնապահություն #գյուղատնտեսություն #անասնապահություն #Սյունիք #Վայոց_ձոր #ՎայոցՁոր #Վայք համայնքՀԻՇԵՑՈՒՄ ՝ Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ պահպանել ... Մանրամասն
13.07.20 🔸Սենաժի պատրաստում
 Սենաժը պահածոյացված կեր է, որն ստանում են կանաչ զանգվածը թառամեցնելով և խոնավութունը իջեցնելով մինչև 50-55%-ի։Լավորակ սենաժ հնարավոր է ստանալ թիթեռնածաղկավորներից՝ հնձելով հասունացման վաղ փուլում։Սենաժ պատրաստելու համար հատուկ սարքավորումների կարիք չկա, այն կարելի է պատրաստել նաև պոիլէթիլենային տոպրակներում:ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԵՐ ԱՐՈՏԸ, ԱՊԱՀՈՎԵՆՔԵ՛ՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ#պահպանենք_արոտը #կայուն_անասնապահություն #գյուղատնտեսություն #անասնապահություն #Սյունիք #Վայոց_ձոր #Վայք համայնք ՀԻՇԵՑՈՒՄ ՝ Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ պահպանել անվտանգության կանոններ՝ Կրել դիմակ Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը Ախտահանել հաճախակի հպման մակերեսները Պահպանել սոցիալական ... Մանրամասն
09.07.20 ԻՄ ԱՐՈՏԸ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ 7-14 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ 7-14 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱՆ Է՝ Իմ արոտըՄրցույթի հիմնական նպատակն է ցույց տալ արոտների դերը և կարևորությունը, ինչպես նաև հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակները երեխաների աչքերով:Որպես նախաբան կարևոր է հիշել, որ արոտավայրերը մեր կյանքում չափազանց մեծ դեր են խաղում: Արոտավայրերն օգտագործվում են ոչ միայն տարբեր կենդանիների՝ կովերի, ոչխարների, այծերի և ձիերի արածեցման համար, որոնք մաքուր օդում, ազատության մեջ սնվում են կանաչ և սննդատարրերով հարուստ խոտով, այլ նաև այստեղ կեր են հայթհայթում վայրի կենդանիները, թռչուններն ու միջատները:Արոտավայրերում նաև կարելի է կազմակերպել տարբեր զվարճալի միջոցառումներ՝ էկոտուրիզմ, ... Մանրամասն
07.07.20 ՀԵՐԹԱՓՈԽԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՐԱԾԵՑՈՒՄ
Արածեցման եղանակներից, ներկայումս ամբողջ աշխարհում առավել տարածված և կիրառական նշանակություն ունեցող ձևը հերթափոխային (արոտաբաժնային կամ զագոնային) արածեցումն է, որի դեպքում արոտավայրը բաժանվում է առանձին արոտաբաժինների և օգտագործվում է հերթականորեն:Հերթափոխային կարգով արածեցման առավելությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր արոտաբաժնում արածող կենդանիները ստանում են թարմ կանաչ կեր, իսկ յուրաքանչյուր արոտաբաժին ունենում է բավարար ժամանակ խոտաբույսերի բնականոն ընթացքով վերաճի համար: Հերթափոխային արածեցման դեպքում պահպանվում է արոտի արտադրողականությունը և բարձրանում է բուսածածկի կենսունակությունը:Հերթափոխային արածեցում կիրառելով` նույն տարածքում հնարավոր է արածեցնել 15-20%-ով ավելի շատ կենդանի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18

(098) 652625

vayktown@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner