|
17.11.25
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
 Վայք համայնքի հարգելի քաղաքացիներ  Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 17–ից Վայք քաղաքի նոտարական գրասենյակը գործելու է հետևյալ հասցեում՝ ՀՀ, ք․Վայք, Շահումյան 6/28՝ Հայփոստի դիմաց։  Աշխատանքային գրաֆիկ Երկուշաբթի- ուրբաթ՝ 10:00 - 18:00 Ընդմիջում ՝ 13:30 - 14:30 Հանգստյան օրեր՝ շաբաթ–կիրակի
|
|
|
17.11.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ.
|
|
Սիրելի' ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողների օրվա առիթով։ Ուսանողական տարիները կյանքում առանձնահատուկ շրջան են՝ երազանքների , մեծ նպատակների, մասնագիտական ուղու կերտման համար։Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան։Դուք այսօր սովորում եք, հաղթահարում դժվարություններ և առաջ գնում՝ դրանով իսկ հզորացնելով ձեր գիտելիքիները։Թող ձեր անսահման ստեղծագործական միտքը և գիտելիքի հանդեպ սերը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ՝ վստահ և համառ քայլերով հասնեք ձեր նպատակներին, հպարտանաք ձեր ձեռքբերումներով ու շարունակեք հարստացնել մեր հասարակությունը նորարար գաղափարներով և ...
Մանրամասն |
|
|
13.11.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
  Բնակավայրերի բարեփոխումների շարքից  Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնովին ասֆալտապատվել է Զառիթափ բնակավայրի 11–րդ փողոցը։  Համայնքի բնակավայրերում կատարվող բոլոր շինարարական աշխատանքները ընթանում են համայնքի ղեկավար՝ Մ․ Մաթևոսյանի խիստ հսկողության ներքո։
|
|
|
12.11.25
ՎՃԱՐԵՔ ՀԱՐԿԵՐԸ
|
Վայք համայնքի հարգելի քաղաքացիներ.  Խնդրում և հորդորում ենք մինչև  2025թ–ի դեկտեմբերի 1–ը ներառյալ  բարեխղճորեն և ժամանակին կատարել ձեր հարկային պարտավորությունները` անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցի գույքահարկի, աղբահանության, վարձակալական հողերի վճարները՝ տուգանքներից խուսափելու համար։  Տեղեկացնում ենք նաև, որ վճարումները անկանխիկ եղանակով կարող եք կատարել Վայքի համայնքապետարանում՝ POS-տերմինալի միջոցով։
|
|
|
10.11.25
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Հարգելի գործընկերներ, տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցներ՝Տեղական ինքնակառավարումը կառավարման համակարգ է, որը հանդիսանում է վստահության կամուրջ իշխանության և բնակչության միջև։ Հենց այդ վստահությունն է, որ մեզ ուժ է տալիս միասին վերհանելու և լուծելու խնդիրները, միասին կերտելու մեր երազանքի Վայքը՝ որպես զարգացող, գեղեցիկ և բարեկեցիկ համայնք։Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ամրապնդման գործում առանցքային դեր ունի տեղական ինքնակառավարումը՝ որպես ժողովրդավարության և քաղաքացու մասնակցության իրական դրսևորում։ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար: Վստահեցնում եմ մեր բարեփոխումների գործընթացը ...
Մանրամասն |
|
|
07.11.25
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
 Ձմռանն ընդառաջ համայնքի բնակավայրերում շարունակվում են ակտիվ շինարարական աշխատանքները։  Տարիներ շարունակ Ազատեկ բնակավայրը ունեցել է խմելու ջրի խնդիր, և այս տարի վերջապես համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի նախաձեռնությամբ կատարվում է խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ։
|
|
|
06.11.25
ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
|
Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում այսօր կայացավ ՀՀ Ֆուտբոլի դպրոցական առաջնության համայնքային փուլը։ Մրցաշարին մասնակցեցին Վայքի հիմնական դպրոցի, Զառիթափ , Ազատեկ և Հերհեր բնակավայրերի միջնակարգ դպրոցների սաները։ Մ12 – Վայքի հիմնական դպրոց Մ12 – Ազատեկի միջնակարգ դպրոց Մ12 – Զառիթափի միջնակարգ դպրոց–––––––––––––––––––––––––––––––––––––––––––– Մ14 – Զառիթափի միջնակարգ դպրոց Մ14 – Վայքի հիմնական դպրոց Մ14 ...
Մանրամասն |
|
|
30.10.25
«ԱՐՓԱ ԳՈԼԴ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱՅՔ ՔԱՂԱՔՈՒՄ
|
 Այսօր Ջերմուկի խճուղի 53/2 հասցեում իր դռները բացեց «ԱՐՓԱ ԳՈԼԴ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Վայք» մասնաճյուղը։ Բացման արարողությանը ներկա էր նաև համայքի ղեկավար՝ Մ. Մաթևոսյանը։  Գրասենյակը մատուցելու է հետևյալ ծառայությունները  Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում  Իրավաբանական անձի հիմնադրում  Պետռեգիստրում տվյալների փոփոխություններ  Պետական գրանցումը հավաստող միասնական ձևի քաղվածքի տրամադրոմ  Կնիքների և դրոշմակնիքների պատվիրում
|
|
| 1 2 3 4 5 6 7 |