Այսօր: Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2018թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.11.18 <<Անուրջներ>> պարային համույթի 30-ամյակին նվիրված համերգ Վայքի Մշակույթի տանը
Նոյեմբերի 2-ին Վայքի Մշակույթի տանը տեղի ունեցավ <<Անուրջներ>> պարային համույթի 30-ամյակին նվիրված համերգը: Բեմում <<Անուրջներ>> պարային համույթի սաներն էին` տոնական համերգային ծրագրով: Համերգը տեղի ունեցավ գեղ. ղեկավար, պարուսույց Լիլիկ Քոչարյանի նախաձեռնությամբ և բոլոր այն մարդկանց աջակցության շնորհիվ, որի արդյունքում հոբելյանական համերգը կայացավ հավուր պատշաճի: Համերգին ներկա էին Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանը, հյուրեր մարզպետարանից և Երևանից, ծնողներ, երաժշտասեր Վայ քեցիներ, համույթի նախկին սաներ՝ վետերաններ, ովքեր հանդիսատեսին ներկայացան գեղեցիկ կատարումով՝ քոչարիով: Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ստուդիայի պատմությունը, անցած ուղին, ձեռքբերումները, ... Մանրամասն
02.11.18 <<ՈՍԿԵ ԱՇՈՒՆ, ՈՍԿԵ ՀԵՔԻԱԹ>> խորագրով միջոցառում Վայքի թիվ 3 մանկապարտեզում
Նոյեմբերի 1-ին Վայքի թիվ 3 մանկապարտեզում  նշվեց  տարվա  ամենագունեղ  և  սիրված տոներից մեկը՝ <<Ոսկե աշունը>>:  Տոնին համահունչ ՝ աշնան բոլոր գույներով  նրբաճաշակ ձևավորված դահլիճում տիրում էր ցնծուն տրամադրություն: Մանուկները աշնան խորհրդանիշներով զարդարված գունեղ հագուստներով հանդես եկան երգով, ասմունքով և պարային կատարումներով:  Յուրաքանչյուր տարիքային խումբ ներկայացավ յուրովի՝ տոնի խորհրդին բնորոշ թեմատիկայով,  երգ ու երաժշտությամբ, պարային  ու թոթովախոս արտասանության  համարներով՝  համեմված մանկան էության ջերմ ու վարակիչ լիցքերով: Ավելի փոքրիկները հասկացան, որ հյուր է  եկել  տարվա ամենագունեղ եղանակը` իր բոլոր ... Մանրամասն
15.10.18 Միջոցառում Ազատեկ համայնքում նվիրված Ազատեկի 190-ամյակին
Հոկտեմբերի 13-ին Ազատեկ համայնքի միջն. դպրոցում  տեղի ունեցավ Ազատեկի հիմնադրման 190 ամյակին նվիրված  <<Թող լեցուն լինի քո բերքի սինին, իմ հի՛ն ու նո՛ր Ազատեկ>> խորագրով   միջոցառումը:  Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էր Ազատեկի դպրոցի կոլեկտիվը՝ ի դեմս տնօրեն Կարեն Ղազարյանի:  Միջոցառման ծրագիրը իր մեջ ներառել էր ամփոփ տեղեկություն   Ազատեկի  պատմական անցյալի վերաբերյալ,  երգ ու պար, հումորային մանրապատումներ, ինչպես նաև շրջայց տաղավարներով, որտեղ ներկայացված էր   Ազատեկի  համ ու հոտով բերք ու բարիքը :   Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր` Մարզպետարանի և Վայքի համայնքապետարանի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ, ... Մանրամասն
08.10.18 Գրադարանավարի օրը Վայքի հանրային գրադարանումում
Հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր։ Տոնական օրվա առթիվ Վայքի  հանրային գրադարանի վերանորոգված ու կահավորված ընթերացասրահը հյուրընկալել էր տարբեր սերունդների գրադարանավարների, ուսուցիչների, համայնքի ակտիվ բնակիչների։ Հիմնվելով մասնակիցների առաջարկների վրա, նախագծվեցին առաջիկա մի քանի կարևոր միջոցառումներ։ Այնուհետև գրադարանավարները բազմաթիվ թանկ  հիշողություններ պատմեցին Վայքի գրադարանի կենսագրությունից՝ հիշելով նաև համայնքի այն երախտավորների, ում ջանքերով Վայքը եղել է որպես մշակութային ու ինտելեկտուալ քաղաք։  Համայնքի ավագանու անդամ Մերի Ջանոյանը կարևորեց գրադարանի դերը՝ որպես համայնքի կարևոր մշակութային հաստատության և գովասանքի խոսքեր ուղղեց գրադարանի բոլոր նախկին ... Մանրամասն
05.10.18 Նվիրվեցին խաղասարքեր Վայքի թիվ 3 մանկապարտեզին
Նախադպրոցական տարիքի երեխաները կարիք ունեն իրենց բակերում, մանկապարտեզի տարածքում ունենալ խաղահրապարակ, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց աճող մարմնի ֆիզիկական ակտիվությունը և դաստիարակությունը: Ս/թ Հոկտեմբերի 1–ին Վայքի թիվ 3 մանկապարտեզի բակում՝ ի ուրախություն մեր մանուկների տեղադրվեցին մանկական խաղասարքեր: Խաղասարքերը տեղադրվեցին մանկապարտեզի տնօրեն Մանե Գասպարյանի նախաձեռնությամբ և Տիգրան Կարոյի Գևորգյանի, Սիմոն Թարոյի Ավետյանի հովանավորությամբ, իսկ խաղասարքե րը մոնտաժել էր Հայկ Ժորայի Բադալյանը: Վայքի համայնքապետարանը ևս կունենա իր մասնակցությունը այս նախաձռնությանը և մոտակա օրերի ընթացքում խաղահրապարակ կբերվի կարմիր ավազ: Սա գործընթացի սկիզբ կլինի՝ ուղղված մատաղ սերնդի մեջ ... Մանրամասն
25.09.18 Ֆլեշմոբ ''Վայքի ՄՍԿ'' ՀՈԱԿ-ում

Սեպտեմբերի 25-ին ''Վայքի ՄՍԿ'' ՀՈԱԿ-ում կայացավ լուսանդրադարձիչներով զգաստների ցուցադրություն, որին մասնակցում էին կենտրոնի 20 սաներ: Միջոցառման նպատակն էր կարևորել լուսանդրադարձիչների նշանակությունը հետիոտների անվտանգության հարցում: Ֆլեշմոբի մասնակիցները լուսանդրադարձիչներով կարված հատուկ զգեստներով քայլեցին Վայքի Մյասնիկյան, Տերյան, Ալավերդյան փողոցներով բաժանելով բուկլետներ:

24.09.18 Մինի ֆուտբոլի առաջնությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում

Սեպտեմբերի 24-ից - 29-ը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տղաների և աղջիկների մինի ֆուտբոլի առաջնությունը: Մասնակից և մրցող թիմերն են Վայք, Ազատեկ, Արին և Գնդեվազ համայնքների ֆուտբոլի թիմերը: Այս տարի մարզական միջոցառման կազմակերպիչն է Վայքի մանկապատանեկան մարզադպրոցի նորանշանակ տնօրեն Բադալյան Փայլակը, իսկ հովանավոր է հանդիսանում Վարուժան Հարությունյանը: 1-ինից 3-րդ տեղ գրաված թիմերին կհանձնվեն գավաթներ: Մաղթում ենք մրցող թիմերին հաղթանակ:

18.09.18 Համաշխարհային մաքրության օրը Վայք համայնքում
Սեպտեմբերի 15-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Համաշխարհային մաքրության օրը (World Cleanup Day)։ Շարժմանը միացել է 150 երկիր, այդ թվում Հայաստանը։ «Համաշխարհային մաքրության օր» միջոցառման շրջանակներում իրականացվող շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Վայք համայնքի պետական, համայնքային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավոր ընկերությունների աշխատակիցները, Վայք համայնքի և վարչական շրջանների բնակիչները, ինչպես նաև Գինոսի Հյուրատնային Կառավարման Ծառայություններ ՍՊԸ-ի կամավորական խումբը՝ թվով 18 հոգի: Վայքի քաղաքային այգու մաքրման աշխատանքները իրագործվեց այդ կամավորական խմբի կողմից: Աղբահեռացման աշխատանքները իրականացվեց Վայքի ՛՛Բարեկարգում՛՛ ՀՈԱԿ-Ի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18

(098) 992894

vayktown@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner