| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք  ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  08  նոյեմբերի  2019 թվականի N 67 | 
  ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ <<ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով ՀՀ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով, 34-րդ հոդվածի 4-րդ կետով՝ 
- Վայք համայնքի ավագանու 2010թ. հունվարի 20-ի թիվ 4 որոշմամբ հաստատված <<Վայքի քաղաքային համայնքի թիվ 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ 
 
 
 <<Հաստատություն ընդունվում են մինչև վեց տարեկան երեխաները` նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներով սահմանված տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խմբերում: Տարիքային հենքի վրա խմբերի ձևավորման անհնարինության դեպքում ձևավորվում են տարատարիք (խառը) խմբեր, որոնց գործունեությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի գերատեսչական ակտերի պահանջներին համապատասխան:>  | 
 Կողմ -7  ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՋԱՆՈՅԱՆ ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        Թ. ԱՎԵՏՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |