Այսօր: Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 27


Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դավիթ Աշոտի Զաքարյանին  սեփականության իրավունքով պատկանող  Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող Զեդեա գյուղում գտնվող  1,77205 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք,  կադաստարային ծածկագիր 10-023-0306-0150:

Նպատակային նշանակությունը փոխելու հիմնական նպատակը՝ գործող  արևային էլեկտրակայանի ընդլայնում

Վերը նշված  ծածկագրով հողամասերում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի:

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի << Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թվականի հունվարի 17-ի  30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>>  1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների՝

  1. Հիմք ընդունելով  Դավիթ Աշոտի Զաքարյանի դիմումը՝ գործող արևային էլեկտրակայանն ընդլայնելու,  կատարվելիք  ներդրումների չափը,  ինչպես նաև սկզբնական մոտ 10-15 աշխատատեղեր, իսկ հետագայում 3 հիմնական  ստեղծելու մասին գրությունը,  ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք  համայնքի վարչական սահմաններում գտնվող Զեդեա գյուղում գտնվող  10-023-0306-0150 կադաստրային ծածկագրով  1,77205  հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, որից 0,72005 այլ և 1,052 հա վարելահող փոխադրել էներգետիկայի,  կապի,  տրանսպորտի,  կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով:
  2. Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության  քննարկմանը:
  3. Փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, իսկ կառուցապատման նպատակով տրամադրվելու դեպքում՝ նաև նախատեսվող օբյեկտի հզորությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ էներգետիկ, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա գյուղի 5-րդ փողոց 6 հասցեի/սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 25032020-10-0021/ 9,43259 հա էներգետիկ հողատարածքի ընդլայնման նպատակով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner