Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը․ 1․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայք համայնքի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վայք համայնքի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ։
2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայք համայնքի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի (նոր խմբագրություն)։
3․ Սահմանել այաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայք համայնքի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, քաղաք Վայք, Ալավերդյան փողոց 54 շենք։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |