|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2025 թվականի N 258-Ա |
ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԼՈՒՍԵՐԵՍ ՍՊԱՐՏԱԿԻ ԱԲԵԼՅԱՆԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 2008թ.-ի նոյեմբերի 13-ի ««Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»՝ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1328-Ն որոշմամբ՝
- Վերականգնել Վայք քաղաքի բնակչուհի Լուսերես Սպարտակի Աբելյանի /ծնված 14.10.1963թ./ բնակելի նշանակության 1974 թվականին կառուցված 43.1 քմ մակերեսով բնակելի տան, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,04 հա հողամասի հողհատկացման հիմքերը՝ ըստ սույն որոշման անբաժանելի մաս կազմող շինությունների և հողամասի հատակագծերի:
- Սույն որոշման առաջին կետում նշված շինություններին՝ զբաղեցրած և սպասարկման համար սահմանազատված հողամասով տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայք համայնք, քաղաք Վայք, Ջերմուկի խճուղի 46 բնակելի տուն:
- Սույն որոշման 1-րդ կետում նշված բնակելի կառուցապատման 0,04 հա սահմանազատված հողամասը, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|