Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը և համակարգչում զետեղված թեկնածուներից ընտրված հանձնաժողովի կազմը (անվանացանկ).
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար սույն թվականի նոյեմբերի 13-ին անցկացվող մրցույթի հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Մերի Ղամբարի Ղամբարյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: