Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով Վաչիկ Ասատուրի Ավագյանի դիմումը (մտ՝ Ա-86, 03.11.2025թ) և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Տալ համաձայնություն Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 10-028-0179-0019, կադաստրային ծածկագրով 0.00250 հա, մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը՝ տարեկան 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 10/տասը/ տարի ժամկետով տրամադրել Վաչիկ Ասատուրի Ավագյանին, ջրագիծ անցկացնելու նպատակով:
3.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |