2021 թվականի N_ <<ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԲԵՏՈՆՅԱ ԾԱԾԿԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ>>/1-ԻՆ ՓՈՒԼ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԸ 0+112Մ/ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2021թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ
- Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցների ասֆալտբետոնյա ծածկի մասնակի հիմնանորոգում>>/1-ին փուլ՝ Մայիսյան փողոցը և Շինարարների փողոցը 0+112մ/>> սոցիալական զարգացման ծրագիրը:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<<<Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցների ասֆալտբետոնյա ծածկի մասնակի հիմնանորոգում>>/1-ին փուլ՝ Մայիսյան փողոցը և Շինարարների փողոցը 0+112մ/ սոցիալական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2021թ. բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ԱՎԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|