Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 2008թ.-ի նոյեմբերի 13-ի <<<<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>՝ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին>> թիվ 1328-Ն որոշմամբ՝
- Վերականգնել Վայք քաղաքի բնակԻչ Գարիկ Սլավիկի Ալոյանի /ծնված 05.07.1975թ./ 1995 թվականին կառուցած 44.76 քմ մակերեսով բնակելի տան, օժանդակ կառույցների, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,04 հա հողամասի հողհատկացման հիմքերը՝ ըստ սույն որոշման անբաժանելի մաս կազմող շինությունների և հողամասի հատակագծի:
- Սույն որոշման առաջին կետում նշված շինությանը՝ զբաղեցրած և սպասարկման համար սահմանազատված հողամասով տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայք համայնք, քաղաք Վայք, Ջերմուկի խճ. 1-ին նրբանցք, թիվ 10:
- Սույն որոշման 1-րդ կետում նշված բնակելի կառուցապատման 0,04 հա հողամասը, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|