Այսօր: Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 66


Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

<<ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ՝ ՄԻԱՑՆԵԼՈՎ <<ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, ՀՈԱԿ-Ի ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22.10.2018թ. ԹԻՎ 143 ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի  63-րդ հոդվածի 1-ին և 64-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 24-րդ հոդվածի 1-ին մասով

  1. <<Վայքի քաղաքային գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով <<Վայքի քաղաքային համայնքի մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
  2. Հաստատել <<Վայքի քաղաքային համայնքի մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
  3. Հաստատել  <<Վայքի քաղաքային համայնքի մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության  աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելված 2-ի:
  4. Հաստատել Համայնքի ղեկավարի 22.10.2018թ. թիվ 143 որոշումը:
  5. Հաստատել <<Վայքի քաղաքային գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության և <<Վայքի քաղաքային համայնքի մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության  միջև կնքված միացման պայմանագիրը
  6. Հաստատել <<Վայքի քաղաքային գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր/ներառյալ վիճարկվող/ պարտավորությունների <<Վայքի քաղաքային համայնքի մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը՝ համաձայն հավելված 3-ի:
  7. համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթներն  օրենսդրությամբ սահմանված կարգով:
  8. Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում նշված վերակազմակերպումը  սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանում գրանցման պահից:
  9. Սույն որոշման 3-րդ կետի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 30-ի «ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայքի  համայնքապետարանի  աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2018 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու  մասին» թիվ 6  որոշման 1-ին կետի N 4 և N 8 հավելվածները 

     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18

(098) 652625

vayktown@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner