Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մայիսի 2019 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԵԴԵԱ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 3,29006 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին կետի  4-րդ և 8-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 3-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է  ընդլայնվող  հողամասերին, արտաքին պարագծով առնվազն 60 տոկոսով պարփակված է ընդլայնվող հողամասերով և այն հնարավոր չէ օտարել որպես առանձին միավոր՝

  1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Զեդեա գյուղում  գտնվող 10-023-0306-0143 ծածկագրով 3,29006 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, որից 1,4326 հա-ը  այլ հողատեսք, 0,57116 հա-ը  վարելահող, 1,2863 հա-ը արոտավայր,  հողատարածքը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով օտարել քաղ. Դավիթ Զաքարյանին:
  2. Հողամասի վաճառքի գինը 299870,15 դրամ է. /1,4326հա x 62500 դրամ+0,57116հա x 227500 դրամ+1,2863 հա x 62500 դրամ/:
  3. Քաղաքացու հետ կնքել առքուվաճառքի պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱԳԻԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner