«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ ենթակետին համապատասխան, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 8-րդ ենթակետով, նույն հոդվածի 2-րդ կետով և 68-րդ հոդվածի 8-րդ կետով
-
Վայք համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարել՝
ա) առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի հողամասերը՝ փաստացի օգտագործողին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով կամ տրամադրել վարձակալության` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով,
բ) օրենքներով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց,
գ) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով,
դ) տվյալ հողամասը վաճառելու նպատակով հայտարարված աճուրդը երկրորդ անգամ չկայանալու դեպքում` սահմանված մեկնարկային գնով:
- Սահմանել, որ Վայք համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի՝ ուղղակի վաճառքի կարգով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց օտարման, իսկ գնման նախապատվության առաջարկը չընդունելու դեպքում դրանք վարձակալության իրավունքով տրամադրման գործընթացն իրականացնում է Վայք համայքի ղեկավարը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից
|