Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 97-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2006թ. մարտի 9-ի թիվ 391-Ն որոշումը`
1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Ազատեկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,63829 հա այլ հողատեսքը ճանաչել որպես առանձին միավոր:
2. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեին` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: