Այսօր: Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 18


Զեկ. Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹԱՐՈ ՍԻՄՈՆԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ <<ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ>> ԴԱՇՆԱԳԻՐԸ ԵՎ <<ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ>> /SEAP/ ՄՇԱԿՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի  և հաշվի առնելով համայնքի ղեկավարի՝ այլ միջոցների ներգրավմամբ Վայք  համայնքում կայուն զարգացում ապահովելու նպատակով ծրագրերի մշակման և իրականացման առաջարկությունը՝

  1.  Տալ համաձայնություն <<ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ>>  դաշնագրին միանալու, դաշնագիրը ստորագրելու  համայնքի ղեկավարի ղեկավարի առաջարկությանը։
  2. Նվազեցնել CO(և, հնարավորության դեպքում, ջերմոցային այլ գազերի) արտանետումները համայնքի տարածքում  առնվազն  30%-ով մինչև 2030թ. մասնավորապես էներգաարդյունավետության բարձրացման  և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ավելի լայնածավալ կիրառման միջոցով:
  3. Բարձրացնել համայնքի դիմակայունությունը կլիմայի հանդեպ` հարմարվողականության միջոցով:
  4. Մշակել Արտանետումների ելակետային կադաստր և իրականացնել Կլիմայի փոփոխության ռիսկերի և խոցելիության գնահատում:
  5. Ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանման գործողությունների ծրագիր` համայնքի Ավագանու վերը հիշատակված որոշման ընդունման օրից երկու տարվա ընթացքում, և ներառել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գաղափարները համապատասխան քաղաքականություններում, ռազմավարություններում և ծրագրերում: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Թ. ԱՎԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող Գ. ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 652625
vayktown@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner