Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ
- Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի փողոցային լուսավորության կառուցում>> սոցիալական զարգացման ծրագիրը:
- Սուբսիդիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի փողոցային լուսվորության կառուցում>> սոցիալական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020թ. բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար
|