«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝
- Տալ համաձայնություն Վայք համայնքի սեփականություն համարվող Ազատեկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 49,67581 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 67500 (վաթսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ՝ 1 հա-ի համար, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 5 (հինգ) տարի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|