Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<  Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 2-ի  N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> № 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ 
- Տալ համաձայնություն Վայք համայնքի Վայք քաղաքի Վ. Համբարձումյան փողոց 8 հասցեում գտնվող փայտյա տնակի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,0402 հա հատուկ նպատակային նշանակության հողատարածքը բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության  փոխելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
 
- Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության  քննարկմանը:
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից
 
  |