Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2001թ.-ի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլխի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի , Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վայք համայնքի ավագանու 18.07.2019թ.-ի թիվ 49 որոշումը`
1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Վայք քաղաքի Շահումյան 97/1/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, 12,6 քմ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 10-005-0024-0322 ծածկագրով հողատարածքը հատկացնել աճուրդում հաղթող ճանաչված Նարեկ Բաբայանին՝ 14000 դրամ առաջարկված առավելագույն արժեքով:
2. Աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ գնման գինը վճարելուց հետո, չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: