Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ.
1.Քաղաքացի Յուրիկ Նորիկի Ջամալյանին հատկացված Վայք համայնքի Արտավան բնակավայրի 5-րդ փողոց, 3 հասցեում գտնվող, 0,059 հա մակերեսով, 10-011-0003-0034 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել` դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` նշված փոփոխությունն իրականացնելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: