Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 սեպտեմբերի 2025 թ.

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերության դիմումը, ինչպես նաև Վայք համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 25-ի թիվ 69-Ա որոշումը.

1. Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 10-039-0304-0133, 10-039-0304-0135, 10-039-0307-0091, 10-039-0307-0093, 10-039-0307-0095, 10-039-0307-0096, 10-039-0307-0098, 10-039-0307-0099, 10-039-0310-0018 և 10-039-0310-0020 կադաստրային ծածկագրերով համապատասխանաբար  0.01512 հա, 0.00762 հա, 0.23368 հա, 0.01369 հա, 0.02776 հա, 0.0814 հա, 0.05206 հա, 0.03884 հա, 0.04579 հա և 0.02488 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքերը՝ համաձայն հավելվածի, «Էլիտ սոլար» արևային ֆոտովոլտային կայանի բարձրավոլտ օդային գծերի կառուցման նպատակով, սերվիտուտով (սահմանափակ օգտագործման իրավունք) տրամադրել «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը։

2․ «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերության հետ կնքել սերվիտուտի պայմանագրեր՝ 10 (տասը) տարի ժամկետով։

3. Սերվիտուտի տրամադրման տարեկան վճար  ընդունել` տարեկան 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Վարձավճարը գանձել յուրաքանչյուր ընթացիկ տարվա մինչև դեկտեմբերի 20-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner