Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. 1․ Վայք համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի` «Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան 54/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 112.4 քմ մակերեսով տարածքը Մանկական զարգացման հիմնադրամին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին» թիվ 73-Ա որոշման վերնագրում և բովանդակության 1-ին կետում նշված «անորոշ ժամկետով» բառերը փոխարինել «5 (հինգ) տարի ժամկետով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |