Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Վայք համայնքի ավագանու 14.10.2025 թվականի թիվ 95-Ա որոշումը.
1.Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան փողոց, թիվ 15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Մանկական ստեղծագործության կենտրոնի տարածքից 31.9 քմ. մակերեսով առանձնացված տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, 6 (վեց) տարի ժամկետով հատկացնել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: