Խնդիր → Փողոցների (բակերի) մաքրում
Համառոտ նկարագրություն`
Բարև ձեզ, համայնքապետարանի հարգելի աշխատակիցներ և հարգելի պարոն Մաթևոսյան։ Մեր քաղաքը Ձեր ջանքերի շնորհիվ օրեցօր ծաղկում և բարգավաճում է, ինչի համար շատ շնորհակալ ենք և գնահատում ենք ըստ արժանվույն ։
Սակայն Ջերմուկի խճուղի 36 շենքի հարակից տարածքները` բակը ամբողջությամբ գտնվում են սարսափելի վիճակում ։ Շենքը ամբողջությամբ բնակեցված է, դատարկ բնակարաններ 1 կամ 2 հատ են։ Շենքում բնակվում է մոտ 30 երեխա, որոնք ամեն օր բակ իջնելիս ստիպված են իրենց սեփական ուժերով իրենց խաղալու համար տեղ պատրաստել։ Հսկայական ջրափոսերն ու քարքարոտ ճանապարհը իսկական փորձություն են երեխաների համար։
Ջերմուկի խճուղի 36 բնակելի շենքի բնակիչները հաճախ են բարձրաձայնել այս խնդրի մասին , սակայն միշտ մնացել են անպատասխան։ Շենքի բակը գնալով անմխիթար վիճակում է հայտնվում։
Այժմ մեր դիմում-բողոք-խնդրանքն ենք հղում Ձեզ ` որևէ լուծում ստանալու շատ մեծ հույսով։ Կից ուղարկում ենք նաև նկարներ շենքի բակից ։
Հարգանքներով` Ջերմուկի խճուղի 36 շենքի բնակիչներ և անձամբ Վայք քաղաքի բնակիչ Անի Վարդանյան։
Խնդրի հասցեն`
Ջերմուկի խճուղի 36
Ներկայացման ամսաթիվ`
26/05/2024 13:44